Մարդկանց մեծ մասն օդում թռչող «ճանճիկներ» է տեսնում, հատկապես լավ լուսավորված տարածքներում, օրինակ՝ պարզ երկնքում: Այս երևույթն ունի իր գիտական անվանումը՝ ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխություն:
Մեր աչքի ապակենման մարմինը թափանցիկ դոնդողանման նյութ է, սակայն, կախված տարբեր հիվանդություններից, վնասվածքներից, աչքերի ծանրաբեռնվածությունից, նրանում առկա առանձին մանրաթելերը հաստանում են և կորցնում իրենց թափանցելիությունը: Հենց այս պատճառով էլ մեզ թվում է, թե օդում «ճանճիկներ» կան:
Սովորաբար, մեր աչքի ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխությունը վտանգավոր չէ և բարդություններ չի առաջացնում, բայց, եթե ճանճերն ի հայտ են գալիս անսպասելիորեն՝ ուղեկցված լուսային ճառագայթներով, սա կարող է դառնալ ցանցաթաղանթի շերտազատման պատճառ, ինչն էլ կուրության է հանգեցնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը