Մինչև 45 տարեկանը վաղ դաշտանադադարը կարող է դիտարկվել որպես միզապարկի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն: Այսպիսի եզրակացություն են կատարել Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները, նշված է European Association of Urology-ում հրապարակված հոդվածում:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 200 հազար կանանց տվյալները: Պարզվել է, որ միզապարկի քաղցկեղը կանանց շրջանում ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց, ընդ որում՝ չարորակ ուռուցքի այս տեսակի հետևանքով մահացությունը թույլ սեռի շրջանում 40 տոկոսով մեծ է:
Գիտնականները ուղիղ կապ են գտել վաղ դաշտանադադարի և այս օրգանի քաղցկեղային ուռուցքի առաջացման մեծ հավանականության միջև: Այսպես՝ կանանց շրջանում, որոնց դաշտանադադարը սկսվել է մինչև 45 տարեկանը, միզապարկի քաղցկեղի զարգացման հավանականությունը 45 տոկոսով մեծ էր նրանց համեմատությամբ, որոնց կլիմաքսը սկսվել է 50 տարեկանից հետո:
Ռիսկի լրացուցիչ գործոն է ծխելը. վաղ դաշտանադադարով կանանց հակումը ծխելուն մինչև 53 տոկոսով մեծացնում է միզապարկի չարորակ ուռուցքի առաջացման հնարավորությունը: