Պայքար ռուս-թրքական զավթիչների դեմ
Advertisement 1000 x 90

Պայքար ռուս-թրքական զավթիչների դեմ

ՊՈՂՈՍ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ ??

1920-ի սեպտեմբերին Սյունիքում՝ Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ, ապստամբություն բռնկվեց նույն թվի հունիսին երկրամաս ներխուժած խորհրդային Ռուսաստանի ու նրա դաշնակից թուրք-թաթարական զավթիչների դեմ։

Այդ նույն ժամանակ՝ ռուսների դրդմամբ, քեմալականները ներխուժեցին Հայաստան, եւ եթե հայ-թուրքական պատերազմում (23.09.1920 – 18.11.1920) հայկական բանակը պարտվեց, իսկ օրեր անց Հայաստանը խորհրդայնացվեց (02.12.1920), ապա Պողոս Տեր-Դավթյանի ու Նժդեհի գլխավորած հայ ապստամբ ուժերին հաջողվեց ռուս-թրքա-թաթարական ուժերին դուրս քշել Սյունիքից եւ 1920-ի դեկտեմբերի 25-ին երկրամասում ստեղծել հայկական անկախ պետական կազմավորում (տես՝ Ինքնավար Սյունիք, Լեռնահայաստան)։

1920 թ. նոյեմբերի 20-ին Ուզ (Ույծ) գյուղի մոտ տեղի ունեցած կատաղի մարտում գլխից մահացու վիրավորվեց սիսիանցիների սիրելի հրամանատար Պողոսը… Հաջորդ օրը Նժդեհը Կապանից հարձակում ձեռնարկեց ու գրավեց Գորիսը (21.11.1920), որտեղից էլ անցավ Սիսիան, Բռնակոթ, Շաղատ, Մազրա, ապա մտավ Անգեղակոթ: Զանգեզուրն ամբողջովին ազատագրված էր կարմիրներից:

1920 թ. դեկտեմբերի 25-ին՝ Տաթեւի վանքում կայացած համազանգեզուրյան առաջին համագումարում, հռչակվեց Ինքնավար Սյունիք պետությունը։ Գարեգին Նժդեհը հռչակվեց Սյունիքի սպարապետ:

ՀԳ – Սյունիքում 1920-ի սեպտեմբերին խորհրդային Ռուսաստանի դեմ բռնկված ազգային-ազատագրական պայքարը տեւեց տասը ամիս՝ մինչեւ 1921 թ. հուլիսի 13-ը։ 1921թ. փետրվարի 16-18-ը Հայաստանի մի շարք շրջաններում նույնպես ապստամբություն բռնկվեց բոլշեւիկների դեմ եւ ապստամբները ազատագրեցին Երեւանը (տես՝ 1921 թ. փետրվարյան ապստամբություն):

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: