Գենային թերապիան կարող է օգնել օսթեոարթրիտի դեմ պայքարում
Advertisement 1000 x 90

Գենային թերապիան կարող է օգնել օսթեոարթրիտի դեմ պայքարում

Չինացի գիտնականները նոր թերապեւտիկ թիրախ են հայտնաբերել, որի վրա ազդեցությունը կարող է երիտասարդացնել ծերացող բջիջները։ Այս հայտնագործությունը կարող է օգնել օսթեոարթրիտի դեմ պայքարում, հիվանդություն, որը բնութագրվում է կռճիկային հոդային հյուսվածքի դեգեներացմամբ։

Մեզենխիմալ ցողունային բջիջների ծերացումն ու հյուծումը համարվում են օսթեոարթրիտի առաջացման հիմնական պատճառները։ Հետեւաբար, մեզենխիմալ ցողունային բջիջների ծերացման մոլեկուլյար մեխանիզմների բացահայտումը կարող է առանցքային լինել օսթեոարթրիտի արդյունավետ բուժման համար, ասում են փորձագետները։

Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաֆիզիկայի ինստիտուտի, Պեկինի համալսարանի եւ Կենդանաբանության ինստիտուտի գիտնականները ուշադրություն են դարձրել CBX4 սպիտակուցին, որը պաշտպանում է մեզենխիմալ ցողունային բջիջները բջջային ծերացումից՝ դրանով իսկ վերահսկելով օսթեոարթրիտի առաջացումը։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ CBX4-ի ավելորդ էքսպրեսիան արգելակում է բջջային ծերացումը, կանխում բորբոքումն ու խթանում կռճիկի վերարտադրությունը։

Մասնագետների խոսքով՝ գենային թերապիան, որը ենթադրում է ազդեցություն CBX4-ի վրա, կարող է իսկապես ազդել օսթեոարթրիտ ունեցող պացիենտների վիճակի վրա։

news.am