Իր էսօրվա գրառման մեջ, որի թեման Սանասարյան Դավոյի մասին քննարկումներն են Նիկոլը գրում է «ախպերության» մասին:
Ինձ թվում է, որ Նիկոլն այստեղ չգիտեմ միտումնավոր թե ոչ, բայց ինչ որ տեղ մեղմացնում է խնդիրը: Ախպերության գործոնը գուցե կա, բայց սա սովորական ախպերություն չի կենցաղային մակարդակի, այլ քաղաքական կազմակերպված դիմադրություն է:
Դավիիթն, ու իր գործի իրավական կողն այստեղ մեծ հաշվով միայն առիթ են, որքան էլ շատերն իրոք լինեն նրա ընկերը: Պարզապես Հայաստանի ոչ ֆորմալ, գրանցում չունեցող քաղաքական հոսանքներից մեկն առիթն օգտագործելով կազակերպված դիմադրություն և ատամ է ցույց տալիս:
Հեղափոխությանն այս կամ այն կերպով մասնակցել են տարբեր խմբեր՝ տարբեր նպատակներով և գաղափարներով: Դա նորմալ է ցանկացած հեղափոխության համար, որը ենթադրում է առավելագույն համախմբում և տարասեռ խմբերի միավորում տակտիկական նպատակների շուրջ:
Այդ խմբերից որոշոները վաղուց ոչ միայն չեն աջակցում, այլև ուղղակիորեն հակադրության մեջ են Նիկոլի իշխանությանը:
Մյուս մասը մնում էր կամ մնում է դեռ նոր իշխանության աջակցության դիրքերին: Բայց էս տակտիկական բաժանումներից բացի կար և կա մի կարևոր ստրատեգիական գաղափարական բաժանում: Մի կողմում նրանք են, ում համար հեղափոխության, ինչպես և առհասաակ քաղաքականության առաջնային նպատակն ու իմաստը Հայաստանն է, իսկ մնացածը գործիք է հանուն Հայաստանի:
Մյուս կողմում նրանք են, ում համար հեղափոխության արժեքը ոչ թե կոնկրետ երկիրն է Հայաստան անունով, այլ վերացական իեդեոլոգիկ «համաշխարհային» ճշմարտությունների հաստատումը ևս մեկ «տեղանքում»:
Նրանց կարծիքով Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն էր արել, որպեսզի իր երկրում հաստատվեն համաշխարհային էլիտայի օրակարգերը: Ինչպես ասում էր ամերիկացի մի փորձագետ «ամբողջ աշխահում դեմոկրատիան հետ է գնում, իսկ Հայաստանում հաղթում է»:
Իհարկե, այստեղ դեմոկրատիան պետք չէ բառիս բուն իմաստով հասկանալ, այլ այն սպեցեֆիկ իմաստով, որով «դեմոկրատիան» հասկանում են այսօրվա համաշխարհային էլիտաները, այսինքն՝ հայապոպուլյար օրակարգեր: Որոնց դեմ, ի դեպ` հենց նույն Ամերիկայի ժողովուրդն ընտրեց Դոնալդ Թրամփին, որին նույն ամերկյան փորձագետը համարում էր «հակադեմոկրատ»:
Եվ այստեղ, շատ կարևոր է Նիկոլի էսօրվա գրառման մյուս ձևակերպումը:
«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ»:
Սա առանցքային ձևակերպումն է: Որն իր խորքի մեջ նշանակում է, որ հայ ժողովուրդը հեղափոխություն չի իրացրել համաշխարհային էլիտայի և նրա տեղական բաժանմունքներ քաղաքական հոսանքների քաղաքական օրակարագն առաջ տանելու համար:
Եվ ժողովորդական իշխանությունը պատրաստ է պաշտպանել հայ ժողովորդի ընտրությունը այլևայլ խմբերից, որոնք հեղափոխությունն իրենցն են համարում, իսկ հեղափոության իմաստը՝ «ոչ պոպուլյար» օրակարգերի իրացումը:
Հ.Գ. Կրկնեմ, Սանասարյան Դավիթն այստեղ միայն առիթ է ու նրա իսկական ընկերները նույնպես այս ամենի հետ կապ չունեն:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: