Սխալ է. փորձագետն ասել է` ինչու չարժե սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սխալ է. փորձագետն ասել է` ինչու չարժե սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորել. armeniasputnik.am

Mail.ru Hi-Tech տեխնիկայի գծով փորձագիտական պորտալի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը ՌԻԱ Նովոստիին ասել է, թե ինչպես պետք է ճիշտ լիցքավորել հեռախոսը։

Նրա խոսքով` 100%–ից պակաս սարքը լիցքավորելու վտանգի մասին առասպելները հիմնված են նրա վրա, որ լիցքավորելուց հետո օգտատերերից քչերն են անջատում այն վարդակից։

«Դուք հավանաբար չեք հետևում ինդիկատորին, գործընթացը անմիջապես դադարեցնելու համար։ Լիցքավորման մեջ մնացած սմարթֆոնը շարունակում է լիցքեր ստանալ, 100% լիցքավորումը պահպանելու համար, իսկ դա նշանակում է, մարտկոցը շարունակում է տաքանալ», – պատմել է փորձագետը։

Մասնագետը խորհուրդ է տալիս դադարեցնել սարքի լիցքավորումը 90%–ի հասնելուց հետո։ Այս սկզբունքի վրա է հիմնված նաև «արագ լիցքավորման» ծրագիրը սմարթֆոնների տարբեր արտադրողների մոտ, քանի որ սկզբում մարտկոցը շատ արագ լիցքավորվում է և ուժեղ տաքանում, իսկ շեմային լիցքին հասնելուն պես լիցքավորման արագությունը փոքրանում է։ Դա արվում է նրա համար, որպեսզի սարքը ժամանակ ունենա սառելու։

«Պետք է ասել, որ մարտկոցները չեն սիրում նաև լիարժեք լիցքաթափում. հաճախակի լիցքավորումն անջատած վիճակում կրճատում է մարտկոցի ծառայության ժամկետը։ Օպտիմալ է սմարթֆոնի լիցքավորումը պահպանել օրվա ընթացքում», – եզրափակել է Ռյաբինինը։

Բացի այդ, լիցքավորման ընթացքում պետք չէ «ծանր» հավելվածներ կիրառել։ Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել վատ լիցքավորման սարքեր, քանի որ դրանք կարող են «այրել» հեռախոսը։

armeniasputnik.am