Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցը, որի օգտագործման հետևանքով մի քանի հոգի բախվել են տեսողության բարդ խնդրի, նախատեսված չէ ներակնային ներարկման համար: Այս մասին, անդրադառնալով Մալայանիանվան ակնաբուժական բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքին, հայտնում են Նատալիֆարմ ընկերության ներկայացուցիչները:
«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։
Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցություններիպատասխանատվությունը։
Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանիհիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեննետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվաընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։
Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչհավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։
Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։ Ցավում ենք հիվանդներին հասցվածառողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանում մի քանի պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի դեղի պատճառով, որը ներարկելու հետևանքով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել: