«Չի կարելի թույլ տալ, որ այս կարգի մեխանիզմն աշխատի սխալ ուղղությամբ». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Չի կարելի թույլ տալ, որ այս կարգի մեխանիզմն աշխատի սխալ ուղղությամբ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցումային արդարադատության հիմնական նպատակն է ստեղծել մի համակարգ, որը, օգտագործելով որոշ մեխանիզմներ (հասարակական,պետական, իրավական և այլն), ավելի էֆեկտիվ կկարողանա կարգավորել երկրի իրավական պատասխանատվության դաշտը։ Իր

ականում` այս կարգի մեխանիզմներ պատմության մեջ օգտագործվել են բավականին հաճախ և ունեն թե՛ դրական, թե՛ բացասական պատմություն։ Օրինակ` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մի շարք պետություններ կիրառեցին անցումային արդարադատության մեխանիզմները, որպեսզի բացահայտեն այն մարդկանց, որոնք համագործակցում էին ֆաշիստների հետ և հետագայում ենթարկեցին այդ մարդկանց տարատեսակ պատիժների (քրեական պատասխանատվությունից մինչև լյուստարացիա):

Բացասական օրինակներից է ԽՍՀՄ-ում 20-րդ դարի 20-30-ական թվականներին կիրառված անցումային արդարադատության այսպես կոչված` «տրոյկաները», այս դեպքում հետևանքները շատ ծանր էին։ Այդ «տրոյկաների» որոշումներով միլիոնավոր մարդիկ աքսորվեցին կամ գնդակահարվեցին։

Ասածս այն է, որ անցումային արդարադատությունը շատ, շատ, շատ յուրահատուկ մեխանիզմ է և պետք է շատ զգույշ մոտենալ մեխանիզմներին և նպատակներին, քանզի չի կարելի թույլ տալ, որ հանկարծ այս կարգի մեխանիզմը հանկարծ աշխատի սխալ ուղղությամբ»։



Նման նյութեր