Ի՞նչ է «աղբային» ԴՆԹ-ն և ինչ խնդիրներ կարող են դրա պատճառով առաջանալ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է «աղբային» ԴՆԹ-ն և ինչ խնդիրներ կարող են դրա պատճառով առաջանալ

«Աղբային» ԴՆԹ-ում մուտացիաները կարող են աուտիստիկ հատվածի խանգարումներ առաջացնել, պարզել են Պրիստոնի և Ռոքֆելերի համալսարաններից գիտնականները:

«Աղբային» ԴՆԹ-ն (որը կոչվում է նաև չկոդավորվող ԴՆԹ) – օրգանիզմների գենոմային ԴՆԹ-ի մասեր են, որոնք չեն կոդավորում սպիտակուցների հաջորդականությունը: Համարվում է, որ ԴՆԹ «աղբանոցը» բոլորովին էլ անօգտակար չէ. այն կարևոր դեր է խաղում գենոմի հավաքման գործում և ապահովում է բջջի կորիզի ներսում քրոմոսոմների ճիշտ դասավորությունը, ինչն անհրաժեշտ է բջիջների կենսաապահովման համար:

Nature Genetics-ում հրապարակված նոր հետազոտության ընթացքում գիտնականները մեքենայական ուսուցման միջոցով վերլուծել են 1790 մարդու գենոմները: Հետազոտության մասնակիցների շրջանում եղել են ինչպես աուտիզմով մարդիկ, այնպես էլ նրանց առողջ բարեկամները՝ ծնողները, եղբայրները և քույրերը: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ աուտիզմը զարգացել է պատահականորեն առաջացած նոր մուտացիայի արդյունքում և ժառանգաբար չի փոխանցվել:

Պարզվել է, որ աուտիզմի շատ դեպքեր կապված են չկոդավորվող, «աղբային» ԴՆԹ-ի մուտացիաների հետ, այսինքն գենոմի այն մասի, որն անմիջական դեր չի խաղում սպիտակուցների սինթեզում: Ավելին՝ պարզվել է, որ չկոդավորվող ԴՆԹ-ում մուտացիաները  նույնքան հաճախ աուտիզմ են առաջացնում, ինչպես և գեներում մուտացիաները, ոորոնք խախտում են  սպիտակուցների ակտիվությունը:

Չկոդավորվող ԴՆԹ-ն, որի մասնաբաժինը մարդկային գենոմում հասնում է 98-99 տոկոսի, կազմված է միջգենային հատվածներից՝ ինտրոններից (գտնվում են գեների ներսում), իրենց գործառույթները կորցրած գեներից (կեղծ գեներ), կրկնություններից, շարժական գենետիկ տարրերից (տրանսպոզոններից և ռետրոտրանսպոզոններից), վիրուսային տարրերից և տելոմերներից:

med.news.am