Ինչի՞ն պետք է ամռանը ուշադրություն դարձնեն սրտի խնդիրներ ունեցող մարդիկ. պատմում է փորձագետը
Advertisement 1000 x 90

Ինչի՞ն պետք է ամռանը ուշադրություն դարձնեն սրտի խնդիրներ ունեցող մարդիկ. պատմում է փորձագետը

Ամռանը շոգ եղանակին պրոֆիլակտիկ միջոցներին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ: Նման կարծիքի է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում շոգին օրգանիզմն արձագանքում  է քրտնարտադրության միջոցով: Հավասարակշռությունը վերականգնելու համար միակ տարբերակը հեղուկի օտգագործումն է: Սովորական պայմաններում  առողջ մարդուն հարկավոր է ամեն օր 1 կգ-ի համար 30 մլ ջուր օգտագործել: Զելվեյանի խոսքով՝ շոգ եղանակին այդ քանակությունը պետք է  2-3 անգամ ավելանա:

«Մինչ այդ սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ նրանց համար հեղուկի օգտագործման սահմանափակումներ կան: Շոգին նրանց հարկավոր է դիմել բժշկի կոնսուլտացիայի, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է համակարգել ամռանը օգտագործվող հեղուկի քանակը», – ասաց նա:

Բացի այդ սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդիկ  պետք է պարտադիր բուժող բժշկի հետ քննարկեն դեղամիջոցների դոզաները: Օրինակ՝ շոգին զարկերակային ճնշումը իջնում է, իսկ դա նշանակում է, որ զարկերակային հիպերտենզիայով հիվանդների բուժումը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով այդ գործոնը:

Զելվեյանի խոսքով՝ հարկավոր է նաև ուշադրություն դարձնել լիարժեք քնի գործոններին, ֆիզիկական ակտիվության նվազմանը, քանի որ ամռանը անգամ աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածությունից սրտի խնդիրներ ունեցող մարդը կարող է վատ ինքնազգացողություն ունենալ:

med.news.am