Ղալումյան. «Facebook-ում շատ ժամանակ մի անցկացրեք, եղեք բնության գրկում». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ղալումյան. «Facebook-ում շատ ժամանակ մի անցկացրեք, եղեք բնության գրկում». armeniasputnik.am

Պետք է հանրությանը բացատրել, թե ինչ անել շոգին ու տապին դիմանալու և վտանգների մեջ չհայտնվելու համար։ Sputnik Արմենիային ասել է ընտանեկան բժիշկ, թերապևտ Նարինե Ղալումյանը։

Բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ օգտագործել` հատկապես ջուր, մրգեր, թեթև սնունդ ընդունել։ Այդպես են վարվել նաև մեր պապերը` ավելի շատ օգտագործել են մածուն, թան, խորոված բանջարեղեն։

Ղալումյանը նշում է, որ ցանկալի է որքան հնարավոր է շատ լինել  բնության գրկում, եթե հնարավոր է  ծովափնյա, գետափնյա վայրերում, իսկ եթե չկա նման  հնարավորություն` ջրային թրջոցներով պարուրեք ձեզ։

«Facebook-ում շատ ժամանակ մի անցկացրեք, եղեք բնության գրկում, ծանր ու նեգատիվ լուրեր մի կարդացեք, զբոսնեք  մաքուր օդին»,–ասում է Նարինե Ղալումյանը։

Բժիշկը խորհուրդ է տալիս սովորույթ դարձնել գլխարկով տանից դուրս գալը, նաև հովանոց վերցնել`  ճառագայթներից պաշտպանվելու համար։

Բացի այդ, ըստ Ղալումյանի` զգուշություն պետք է ցուցաբերել նաև դեղորայքի հարցում։ Անհրաժեշտ է բուժող բժշկի հետ վերանայել դեղաչափերը։

Բժիշկ–թերապևտը նշում է, որ ամռան տապին պետք չէ այցելել ֆիթնես ակումբներ, պետք է նախապատվությունը տալ լողավազանին։

armeniasputnik.am