10 վտանգավոր սովորություն, որոնք դանդաղ սպանում են ուղեղը
Advertisement 1000 x 90

10 վտանգավոր սովորություն, որոնք դանդաղ սպանում են ուղեղը

Ուղեղը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանն է: Ինչպես գրում է takprosto.cc կայքը, գոյություն ունեն 10 սովորություններ, որոնք դանդաղորեն սպանում են ուղեղը:

Նախաճաշից հրաժարվող մարդկանց արյան մեջ գլյուկոզայի քանակը ցածր է, ինչը հանգեցնում է ուղեղի ակտիվության նվազեցմանը:

Եթե դու չափից շատ ես մթերք օգտագործում, օրգանիզմում խոլեստերին է հավաքվում:

Ծխելը վնասում է ուղեղի գործունեությանը: Բացի այդ, այն վնասում է մարդու բազմաթիվ օրգան-համակարգերին:

Որքան շատ շաքարավազ օգտագործեք, այնքան օրգանիզմում կշատանան տոքսինների քանակը և ավելորդ քաշը, արդյունքում՝ օրգանիզմում կլինեն վնասակար նյութեր:

Եթե ուղեղը բավարար քանակով թթվածին չի ստանում, նրա գործունեությունը դանդաղում է: Որքան աղտոտված է օդը, այնքան պակաս ակտիվ է ուղեղը:

Ուղեղի աշխատանքի վրա բացասական ազդեցություն է ունենում նաև քնի պակասը:

Ուղեղի խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ նաև ալկոհոլն ու թմրանյութերը:

Չի կարելի աշխատել այն ժամանակ, երբ հիվանդ եք: Երբ հիվանդ եք, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնասում է ուղեղի աշխատանքը, քանի որ օրգանիզմն իր ողջ ուժերն օգտագործում է հիվանդության դեմ պայքարում:

Ուղեղին մշտական զարգացում է անհրաժեշտ, այդ պատճառով հեռուստացույց դիտելու փոխարեն՝ գիրք կարդացեք, շախմատ խաղացեք կամ այլ մտավոր աշխատանք կատարեք:

Զրույցն ուղեղի ստիմուլյացիայի միջոցներից մեկն է: Դրա ընթացքում հաճախ կարելի է սովորել նոր բառեր և արտահայտություններ՝ այդ ձևով մարզելով ուղեղը: