elle.ru կայքը կազմել է այն 10 թունավոր մթերքների ցանկը, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր:
Շատերը կարծում են, թե արախիսը, ինչպես ընկույզը, օգտակար է: Ըստ կայքի՝ առանց որոշակի գենի ներարկման՝ այն չի պահպանվում, իսկ այդ գենը վտանգավոր է առողջության համար:
Իր սկզբնական վիճակում և քիչ օգտագործելու դեպքում կարմիր ձկնկիթն օգտակար է: Այն շատ կարճ է պահպանվում, այդ պատճառով հաճախ են դրանում ներարկում նյութեր, որոնք կարող են վնասել առողջությանը:
Բարբարիս կոնֆետները ևս նկարող են վտանգավոր լինել, քանի որ, ըստ կայքի, դրանք պատրաստվում են քիմիական նյութերի օգտագործմամբ:
Մենք արդեն սովորել ենք, որ երշիկեղենն առողջ սննդի շարքին չի կարելի դասել:
Շպրոտը պարունակում է որոշակի նյութեր, որոնք, հավաքվելով օրգանիզմում, կարող են անցանկալի հետևանքների պատճառ դառնալ:
Ըստ կայքի՝ վնասակար կարող է լինել նաև երկար ժամանակ պահպանվող կաթնամթերքը: Եթե կաթը երկու շաբաթից ավելի պահպանման ժամկետ ունի, նշանակում է՝ դրանում հակաբիոտիկներ կան:
Նախկինում ձմերուկը վաճառքում հայտնվում էր օգոստոս ամսից ոչ շուտ: Այսօր ձմերուկ կարելի է գնել ողջ տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ դրանք աճեցվում են քիմիայի արդյունքում:
Այսօր վաճառքում հայտնվում են նաև հավի մսեր, որոնք ստացվում են հորմոնների ներարկման արդյունքում:
Ըստ կայքի՝ որոշ մասնագետներ պնդում են, որ հալեցրած պանիրը չի մարսվում օրգանիզմի կողմից:
Քաղցր գազավորված ըմպելիքները շաքարի, քիմիայի և գազերի միախառնման արդյունք են: Դրանք և՛ ավելորդ քաշի ավելացման պատճառ են դառնում, և՛ վնասում են օրգանիզմին: