Պատմում են, որ Կոմիտասի ելույթից հետո Կլոդ Դեբյուսին բեմ է բարձրացել, ծնկի եկել նրա առջև ու համբուրել աջը։
20-րդ դարի երաժշտական աշխարհը, նրա երաժշտությանը սիրահարված է եղել նաև ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին։ Դա, ինչպես ասում են, «հեռվից հեռու», երևակայական հիացմունք չէր՝ վարդապետն ու Դեբյուսին անձամբ էին ծանոթ, ասում էին անգամ, որ նրանց ծանոթությունն ընկերության էր վերածվել։ Ինչպե՞ս հանդիպեցին երաժշտության երկու հսկաները։
1896 թվականին խոշոր նավթարդյունաբերող, հայտնի բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհիվ Կոմիտասը Բեռլինում սովորելու հնարավորություն է ստանում։ 1899 թ.-ին նա ավարտում է Հումբոլդտի համալսարանի փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Նույն տարում նա դառնում է Միջազգային երաժշտական ընկերության անդամներից մեկը, ինչը նրան հնարավորություն է տալիս ժողովներում հանդես գալ հայ ժողովրդական երաժշտության մասին դասախոսություններով: Կոմիտաս վարդապետը նման դասախոսություններով ելույթներ է ունեցել Եվրոպայի խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Փարիզում, Ցյուրիխում, Ժնևում, Լոզանում, Վենետիկում և այլուր։ Նրա ելույթները լսելու էին գալիս ժամանակի հայտնի երաժիշտներն ու երաժշտագետները, քննադատները։
Այդ ժամանակ փարիզյան երաժշտական աշխարհում շատ հայտնի անուն էր Կլոդ Դեբյուսին։ Ֆրանսիական հասարակությունը, երգահանները, բառի բուն իմաստով, խոնարհվում էին Դեբյուսիի առջև։ Դեբյուսին և Կոմիտասը ծանոթ էին, ասում են անգամ, որ նրանց ծանոթությունն ընկերության էր վերածվել՝ երկու հսկաներն իրար հետ խոսում էին նույն՝ երաժշտության լեզվով։ Պատմում են, որ նրանց ծանոթությունը տեղի է ունեցել փարիզաբնակ դաշնակահարուհի, երգչուհի, մեցցո-սոպրանո Մարգարիտ Բաբայանի շնորհիվ, որը դեռ 1895 թվականին էր ծանոթացել Կոմիտասի հետ և դարձել նրա լավ ընկերը։ Ի դեպ, Մարգարիտը հետագայում հավաքեց Կոմիտասի ձեռագրերն ու հրատարակեց որոշ գործեր։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am