Բնակչության միայն մոտ 20%-ը կարող է ասել, որ չի բախվել մեջքի ցավի խնդրի հետ: Մյուսները, ցավոք, բազմիցս զգացել են այդ ցավոտ վիճակը: Սակայն հաճախ մեջքի ցավը ոչ միայն ծանրություն բարձրացնելու հետեւանք է, այլ կարող է իր մեջ բազմաթիվ ծանր հիվանդություններ թաքցնել, հաղորդում է Planet-today-ը:
1. Երկար ժամանակ չանցնող սուր ցավերը
Անհաջող դիրքից կամ ծանրություն բարձրացնելուց առաջացած ցավը սովորաբար անցնում է ցավազրկող դեղորայք ընդունելուց եւ ռեժիմը պահպանելուց հետո: Սակայն ձգձգվող ցավի դեպքում պետք է դիմել բժշկի եւ առավել համալիր հետազոտություն անցնել:
2. Հավելյալ ախտանիշների հայտնվելը
Եթե բացի մեջքի ցավից թմրում են վերջույթները, ծակոց է զգացվում, ապա, հավանաբար, նյարդի ճզմում է տեղի ունեցել: Գոտկատեղի հատվածում սուր ցավը կարող է վկայել հոդերում եւ կապաններում բորբոքիչ պրոցեսների մասին: Իսկ աճուկային շրջանում զգայունության փոփոխությունը զգուշացնում է ողնուղեղի արմատիկի ու վերջին հատվածի ճնշման մասին: Եթե ողնաշարի ծռման եւ երկարության փոփոխություն է նկատվում, ապա դա կարող է վկայել ողնաշարի կոմպրեսիոն ջարդվածքի մասին: Նման վիճակի հակված են տարեցները:
3. Գիշերները ողնաշարի սուր ցավերը
Շատ հաճախ սա բնորոշ է այնպիսի հիվանդություն համար, ինչպիսին է սպոնդիլոարթրիտը (անկիլոզացնող): Մասնագետի մոտ ժամանակին բուժումը կարող է թույլ տալ խուսափել ողնաշարի դեֆորմացիայից:
4. Եթե մեջքի ցավը նախկինում եւս եղել է
Մեջքի ցավի կրկնությունը կարող է խոսել ինչպես ռեցիդիվի, այնպես էլ չարորակ պրոցեսի սկսվելու մասին: Միայն հետազոտությունը թույլ կտա բացառել օնկոլոգիան:
5. Տարիքի հետ կապված մեջքի ցավը
50-անց մարդկանց համար մեջքի ցավը բնորոշ երեւույթ է: Դա պայմանավորված է ոսկորներից կալցիումի արտահոսքով եւ դրա վատ յուրացմամբ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին, որը պրոֆիլակտիկ թերապիա է նշանակել: Այդպիսով կարող եք հետագայում խուսափել կոտրվածքներից: