Անամուռի բերդը, միջնադարյան շրջանի հայկական ծովային ամրություն է Կիլիկիայում՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսինի նահանգում, որը գտնվում է Անամուր քաղաքից վեց կիլոմետր դեպի արևելք:
Ամրոցը կառուցվել է 4-րդ դարի հռոմեական ամրության տեղում՝ Կիլիկիայի հայկական թագավորության գահակալների կողմից։ Նպատակը եղել է միջերկրածովյան ծովահենների հարձակումներից պաշտպանվելը: Բյուզանդական կայսրության և Խաչակրաց արշավանքների ժամանակ ամրոցը մի քանի անգամ վերանախագծվել և վերակառուցվել է:
1221 թվականին ամրոցը նվաճվել է Իկոնիայի սուլթան Քեյղուբադ Ա-ի կողմից, որի օրոք ամրոցը ընդարձակվել և ամրացվել է: Ավելի ուշ ամրոցը նվաճվել է Քարամանիդների կողմից: Գրավման թվականը հայտնի չէ, սակայն ամրոցի պատին հայտնաբերված գրվածքի համաձայն` ամրոցը գրավվել է բեյլերբեյ Բադր էդ Դին Մահմուդի օրոք, ով կառավարել է 1300-1308 թվականներին: Վերանորոգման աշխատանքներից հետո ստացել է Մամուրե անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «բարգավաճող»:
1475 թվականին ամրոցը անցել է Օսմանյան կայսրության կազմը: Այդ ժամանակներում ամրոցը ստացել է իր ներկայիս տեսքը:
Աստիճանաբար ամրոցը կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և 18-րդ դարից սկսած սկսել է օգտագործվել որպես քարվան-սարայ:
Աղբյուրը՝ Հայոց պատմության ակումբ / Armenian history club և hy.wikipedia.org