Մարդիկ ավելի շատ են ուտում ընկերների և ընտանիքի շրջապատում, քան միայնակ ժամանակ, ինչը խոսում է գոյատևման հարցում մեր վաղ նախնիների մոտեցումներին հնարավոր վերադարձի մասին: Այդ երևույթը հայտնի է որպես «սոցիալական աջակցություն», հաղորդում է MedicalXpress-ը:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ուտում են ուրիշ մարդկանց շրջապատում, օգտագործում են ավելի շատ սնունդ, քան միայնակ սնվողները, իսկ ճարպակալմամբ տառապող կանայք, օգտագործում էին սոցիալական առումով 29 տոկոսով ավելի շատ սնունդ, քան միայնակ ուտելիս:
Բիրմինհեմի համալսարանի փորձագետները հայտնաբերել են, որ սննդի «սոցիալական» օգտագործումը հզոր ազդեցություն է թողնում սնդի օգտագործման քանակի վրա՝ ի տարբերություն միայնակ ընթրելուն:
Նրանք բացատրում են, որ հնագույն որսորդները կիսում էին ուտելիքը մի քանի մասի սննդի բացակայության ժամանակ քաղցը հագեցնելու համար. գոյատևման այդ մեխանիզմը կարող է դեռևս պահպանված լինել այսօր, երբ մարդիկ ավելի շատ են ուտում ընկերների և ընտանիքի հետ:
Հետազոտությունն ընդգծում է, որ մարդիկ, որպես կանոն, ունեն ընդհանուր սննդային ռեսուրս: Ժամանակակից մարդկանց մեծամասնությունն արդեն որսորդներ չեն, սակայն մեխանիզմները, որոնք երբևէ ծառայել են արդյունավետորեն սնունդ հայթայթելուն, շարունակում են ուղղորդել մեր սննդային վարքագիծը:
Հետազոտողները նշում են, որ սոցիալական աջակցության դեպքում մենք ժառանգել ենք մեխանիզմ, որը նախկինում ապահովել է սննդամթերքի արդարացի բաշխումը, սակայն այժմ հզոր ազդեցություն է թողնում անառողջ սննդակարգի վրա:
Նույն այդ գործընթացը դիտարկվում էր հավերի, առնետների և այլ տեսակների մոտ, ինչը վկայում է վերջնանպատակի մասին: Մարդիկ մրցակցում են ռեսուրսների համար, և հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ սննդի օգտագործումը կարող է հանգեցնել օստրակիզմի, ինչն, իր հերթին, նվազեցնում է արդյունաբերական անվտանգությունը:
«Այն, ինչ մենք անվանում ենք սոցիալական աջակցություն, կարող է դիտարկվել որպես սննդամթերքի սոցիալական փոխանակման արդյունք՝ ռազմավարություն, որը կկատարեր կարևորագույն գործառույթ մեր նախնիների շրջանում: Դա նաև բացատրում է, թե ինչու է այն առավել հավանական միմյանց ծանոթ մարդկանց շրջանում»,- համարում են հետազոտության հեղինակները: