Շատ մարդիկ հաղթահարում են սրտի կաթվածը և շարունակում ապրել լիարժեք կյանքով: Կան մի շարք քայլեր, որոնց հետևելու դեպքում դուք նույնպես կվերադառնաք ձեր բնականոն կյանքին:
Մի՛ անտեսեք ձեր հույզերը
Սրտի կաթվածից հետո շատ հնարավոր է, որ զգաք
- Վախ,
- Դեպրեսիա,
- Ժխտողական վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ,
- Անհանգստություն:
Հոգեկան այս վիճակը հաճախ տևում է 2-ից 6 ամիս, բայց այն կարող է լրջորեն ազդել
- Ֆիզիկական վարժություններ անելու կարողության վրա,
- Աշխատանքային և անձնական կյանքի վրա,
- Ֆիզիկական և հոգեկան վերականգման վրա,
Դուք կարող եք երբեմն խոսել հենց ձեզ բուժող բժշկի կամ հոգեբանի հետ, և նրանք կարող են օգնել հաղթահարել բացասական հույզերը: Մի՛ խուսափեք ընտանիքի անդամների հետ շփումից, անկեղծորեն պատմեք նրանց, թե ինչ եք զգում և նրանցից ինչ աջակցություն եք ակնկալում:
Փոխություններ, որոնք պետք է անեք:
Մի՛ ծխեք։ Դա, անշուշտ, բարդ փոփոխություն է, բայց դուք պետք է կամքի ուժ դրսևորեք, քանզի ծխախոտը լուրջ վտանգ է ներկայացնում սրտանոթային համակարգի համար: Նախկինում ծխելուց հրաժարվելու ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, որ հիմա ոչինչ չի ստացվի։ Մարդկանց մեծամասնությունը ծխելը թողել է բազմաթիվ անհույս փորձերից հետո միայն: Նույնքան վտանգավոր է, երբ որևէ մեկը ծխում է ձեր կողքին: Փորձեք հնարավորինս հեռու մնալ այն վայրերից, որտեղ շատ են ծխում։
Հետևե՛ք արյան ճնշմանն ու խոլեստերինին։
Արյան բարձր ճնշումն ու օրգանիզմում խոլեստերինի բարձր քանակությունը կարող են երկրորդ կաթվածի պատճառ դառնալ: Ֆիզիկական վարժությունները, առողջ սննդակարգը և կյանքի ռիթմի փոփոխությունը մեծապես կօգնեն պայքարել սրտանոթային խնդիրների դեմ, սակայն դրանք բավարար չեն՝ դեղորայքային միջամտության անհրաժեշտություն նույնպես կլինի։
Հետևե՛ք օրգանիզմում շաքարի պարունակությունը և ձեր քաշին:
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը և ճարպակալումը նույնպես մեծացնում են երկրորդ կաթվածի հնարավորությունը։ Եթե շաքարային դիաբետ ունեք, ապա անպայման պետք բժշկի հսկողության տակ լինեք` արյան մեջ շաքարի պարունակությունը մշտապես նորմայի մեջ պահելու համար։ Այս հարցում նորից կարևորվում է ֆիզիկական վարժությունների, առողջ սննդի և անհրաժեշտ դեղահաբերի ընդունումը։ Ավելորդ քաշը կարող է հանգեցնել ոչ միայն սրտային հիվանդությունների, այլ նաև՝ շաքարային դիաբետի: