Ծնողները սկսում են իրենց երեխաների վրա ազդել նախքան բեղմնավորումը
Advertisement 1000 x 90

Ծնողները սկսում են իրենց երեխաների վրա ազդել նախքան բեղմնավորումը

Այստեղ կարևոր են գեները, կենսակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի օգտագործումը, սննդակարգը: Վերջիններս որոշում են դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և այլ ախտահարումների զարգացման ռիսկը:

Արտաքին գործոնների կարևորության մասին գիտնականները խոսել են ընդամենը 10 տարի առաջ: Մինչ այդ շատերը կարծում էին, որ երեխան լույս աշխարհ է գալիս, ինչպես մի «մաքուր թուղթ»: Մինչդեռ իրականում՝ դեռևս բեղմնավորումից առաջ ձվաբջիջը և սպերմատոզոիդը իրենց մեջ կրում են յուրահատկություններ, որոնք պայմանավորում են երեխայի ճակատագիրը: Այդ առնչությամբ մասնագետները կոչ են անում ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել բեղմնավորմանը՝ նախապես փոխելով կենսակերպը: Սակայն, հատկապես կարևոր են բեղմնավորմանն անմիջապես նախորդող ամիսները:

Ի դեպ, չծնված երեխայի սեռը կարող է փոխվել արտաքին միջավայրի պայմաններից: Խոսքը գնում է կենսաբանական գործընթացի մասին, որն ուղղված է տեսակի գոյությունը պահպանելուն: Այս տեսության օգտին խոսել են որոշ գիտնականներ, ովքեր հետազոտություն են կատարել թռչունների, սողունների և կաթնասունների վրա:

doctors.am