Գիտնականները գտել են աղի նոր վտանգավորությունը
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են աղի նոր վտանգավորությունը

Աղի չափազանց շատ գործածումը կարող է առաջացնել կոգնիտիվ խանգարումներ, այդ թվում՝ տկարամտություն, նախազգուշացնում են Նյարդաբանական խանգարումների և կաթվածի ազգային ինստիտուտի գիտնականները:

Ինչպես նշված է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, նոր հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ նատրիումի մեծ պարունակությամբ սնունդով կերակրված մկների մոտ սկսել են դրսևորվել դեմենցիայի ախտանշաններ: Սննդակարգը փոփոխություններ է առաջացրել աղիներում, ինչպես նաև նվազեցրել է արյան հոսքը ուղեղ, ինչը կարող էր դառնալ կոգնիտիվ խանգարումների պատճառ:

Գիտնականներին, սակայն, հաջողվել է պարզել, որ հիշողության թուլացումը տեղի է ունեցել տաու սպիտակուցի կուտակման պատճառով:

Ուղեղի արյան շրջանառության փոփոխությունները կապված էին eNOS ֆերմենտի ակտիվության նվազման պատճառով ազոտի մոնօքսիդի (NO) արտադրանքի նվազման հետ: NO-ի առկայությամբ արյան հոսքն ուժեղանում է:

Սակայն ազոտի օքսիդը առկա է նաև մոլեկուլային ճանապարին, որը կանխում է վահանիկներում տաու սպիտակուցի ագրեգացիան: Վահանիկների կուտակում է դիտվում մի շարք հիվանդությունների դեպքում, որոնք կոչվում են տաուպաթիաներ և կապված են տկարամտության զարգացման հետ:

Մկների մոտ, որոնց տաու սպիտակուցը կոդավորող գենը նոկաուտի էր ենթարկվել, աղի սննդակարգի դեպքում տկարամտության նշաններ չեն զարգացել:

med.news.am