Սպորտով զբաղվելն իսկապես օգտակար է ուղեղի համար, և վերջին հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են դա։
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Ստենֆորդի համալսարանի գիտնականները հետաքրքիր փորձ են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ ակտիվ մկներից արյան փոխներարկումը օգտակար է ծույլ մկների համար։ Հայտնի է, որ փորձի մասնակից մկների մի խումբը մի ողջ ամիս վազել է անիվի մեջ։ Մկների երկրորդ խումբը մարզվելու հնարավորություն չի ունեցել։ Արդյունքում առաջին խմբի մոտ ձևավորվել են ավելի շատ նեյրոններ։
Առաջին խմբի մկների պլազման ներարկել են երկրորդ խմբի մկներին։ Որպես ստուգողական տարբերակ ներարկվել են նաև «ծույլ» մկներից վերցված պլազման։ Պարզվել է, որ առաջին խումբն ավելի լավ է անցել հիշողության և սովորելու ունակության թեսթերը, այս խմբի մկների մոտ ավելի շատ նոր նեյրոններ են եղել և ավելի ցածր է եղել բորբոքման մակարդակը։
Արվել են հետազոտություններ նաև թեթև կոգնիտիվ խանգարումներ ունեցող 20 մարդկանց մասնակցությամբ։ Պարզվել է, որ մարզումների շնորհիվ աճել է նրանց դիմադրողականության մակարդակը և կլաստերինի սպիտակուցի ցուցանիշը։ Այս սպիտակուցի գործառույթը կապված է բջջային «աղբի» տարանջատման, ինչպես նաև՝ ապոպտոզի (բջջային մահվան) կարգվորման հետ։ Տեսականորեն կլաստերինի բազայի վրա հիմնված թերապիան կարող է բարելավել այն պացիենտների վիճակը, որոնք ի վիճակի չեն կատարել ֆիզիկական վարժություններ։