Միշտ չէ, որ իմաստ ունի վերքին սպեղանի դնելը, ավելին, ոչ միշտ է դա անվտանգ, ինչպես պնդում են մասնագետները:
Որոշ դեպքերում սպեղանին կարող է վերքը պաշտպանել կեղտից կամ վարակից: Իսկ եթե սպեղանին հակասեպտիկ է պարունակում, ապա կարող է նաև ախտահանել: Սակայն խնդիրն այն է, որ սպեղանու մեջ հակասեպտիկը կարող է բորբոքիչ ազդեցություն ունենալ՝ ընդհուպ մինչև քիմիական այրվածքի առաջացումը:
Մասնագետների խոսքով՝ բակտերիցիդ սպեղանին իսկապես կոչված է պաշտպանելու քերծվածքի մեջ հիվանդությունների պոտենցիալ հարուցիչների և օտարածին մարմինների ներթափանցումից: Սակայն կարևոր է ճիշտ ամրացնել սպեղանին:
Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները
- Սպեղանին դրեք միայն չոր և ոչ մեծ վերքի վրա
- Չի կարելի սպեղանին սեղմել վնասված հատվածին
- Ցանկացած դիսկոմֆորտի դեպքում, առավել ևս այրման դեպքում անհրաժեշտ է միանգամից հանել այն
- Եթե վերքը չորացել և կպել է սպեղանուն, ապա այն հանելուց առաջ թրջեք մաքուր ջրով, իսկ նոր սպեղանի ամրացնելու համար վնասված հատվածը պետք է չորացնել
Մասնագետների խոսքով՝ եթե դուք վնասվածք եք ստացել տնային պայմաններում, և եթե վնասվածքը մեծ չէ, ավելի լավ է այն բաց թողնել. այդպես վերքն ավելի արագ կլավանա: Ժամանակ առ ժամանակ այն մշակեք ջրածնի պերօքսիդով կամ բետադինով: Սակայն բաց վնասվածքով փողոց դուրս գալը վտանգավոր է: Նման դեպքերում վերքը պետք է փակել սպեղանիով՝ չմոռանալով վերոնշյալ խորհուրդների մասին: