Վտանգավոր մասնագիտություններ. ո՞ր մասնագիտությունների տեր կանայք են ավելի հաճախ տառապում սրտի հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Վտանգավոր մասնագիտություններ. ո՞ր մասնագիտությունների տեր կանայք են ավելի հաճախ տառապում սրտի հիվանդություններից

Որոշ մասնագիտություններ կանանց համար ավելի վտանգավոր են, քան մյուսները, օրինակ՝ սոցիալական աշխատողները, բուժքույրերը և գանձապահներն ավելի հաճախ են տառապում սրտի հիվանդություններից։ Նման եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները, որը կներկայացվի  Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի գիտաժողովում նոյեմբերի 16-18-ին Ֆիլադելֆիայում։

Հեղինակները  դիտարկել են 20 առավել տարածված մասնագիտությունները և ուսումնասիրել ավելի քան 65 հազար ներկայացուցչուհիների տվյալները՝ ուշադրություն դարձնելով սիրտ-անոթային հիվանդությունների ցուցանիշներին և հաշվի առնելով նաև այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը, քաշը, ֆիզիկական ակտիվությունը, սնունդը, զարկերակային ճնշումը, խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Բոլոր մասնակիցների մոտ 13 տոկոսի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդությունների ախտանշաններ, իսկ մի քանի մասնագիտություններ կապված են եղել կանանց սրտի և անոթների համար բարձր ռիսկի հետ։

  • Սոցիալական աշխաողները 36 տոկոսով ավելի շատ են հակված սրտի խնդիրներ ունենալուն, քան այլ մասնագիտությունների ներկայացուցիչները։
  • Մանրածախ առևտրի գանձապահները՝ 33 տոկոսով։
  • Սռողջապահության ոլորտում աշխատող կանայք՝ 16 տոկոսով (հատկապես բուժքույրերը, հոգեբուժության ոլորտի աշխատակցուհիները, ինչպես նաև տանը պացիենտներին խնամողները)։ Բուժքույրերի մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը 14 տոկոսով ավելի բարձր է եղել։

Իսկ սրտի և անոթների հիվանդությունների առաջացման ամենացածր ռիսկ ունեցել են այն կանայք, ովքեր աշխատել են անշարժ գույքի մակլերներ և վաճառքի գործակալներ. նրանց մոտ ռիսկը 24 տոկոսով ցածր է եղել։ Քարտուղարուհիների մոտ այդ ռիսկը 11 տոկոսով ցածր է եղել այլ մասնագիտությունների տեր կանանց համեմատ։ Բոլոր վիճակագրական տվյալները ճշտվել են տարիքի, ընտանեկան դրության, կրթության և ռասայական պատկանելության հաշվառմամբ։

news.am