Օրգանիզմի համար սպիտակուցը շատ կարևոր է, իսկ դրա պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Ո՞ր ախտանիշները կարող են մատնանշել սննդակարգում և օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին:
Կամակորություն և լաց լինելու ցանկություն
Սննդակարգում սպիտակուցի բավարար քանակությունն օգնում է վերահսկել տրամադրությունը, չէ որ սերոտանին և դոֆամին արտադրելու համար անհրաժեշտ են ամինաթթուներ: Առանց դրանց կարող է առաջանալ դեպրեսիվ վիճակ, տրամադրության անկումներ, բարձր տագնապայնություն:
Քաղցրավենիք ուտելու անդադար ցանկություն
Սպիտակուցներն օգնում են վերահսկել ախորժակն ու պակասեցնում ձգտումը շաքարի նկատմամբ: Եթե դուք անընդհատ ցանկանում եք քաղցր ինչ-որ բան ուտել, հնարավոր է, դուք իրականում ունեք սննդակարգում ավելի շատ սպիտակուց ներառելու կարիք:
Մազերի և մաշկի խնդիրներ
Սպիտակուցը կարևոր է մազերի, եղունգների և մաշկի առողջության համար: Դրա պակասի դեպքում մազերը դառնում են փխրուն, ստանում են չոր տեսք, առաջանում է մազաթափություն, իսկ մաշկը չորանում է և սկսում է թեփոտել:
Հոգնածություն և քնկոտություն
Սպիտակուցն օգնում է ավելի առույգ զգալ, իսկ սննդակարգում ածխաջրերի ավելցուկը կարող է առաջացնել քնկոտություն: Հարկ է նշել, որ սպիտակուցներով հարուստ մթերքները ևս հաճախ պարունակում են շատ երկաթ, իսկ սպիտակուցի պակասի դեպքում կարող են նկատվել երկաթի պակասի կամ անեմիայի նախանշաններ, ինչը կարող է հանգեցնել հոգնածության և ուժասպառության:
Այտուցներ
Սպիտակուցը նաև անհրաժեշտ է մարմնի հյուսվածքներում հեղուկի բալանսն ապահովելու համար: Եթե անգամ դուք խուսափում եք ըմպելիքներից և այտուցին նպաստող մթերքներից, սպիտակուցի պակասի հետևանքով կարող են այտուցներ առաջանալ որովայնի, ոտքերի և ոտնաթաթերի շրջանում: