Սրտանոթային հիվանդություններով պացիենտների համար կարող է շատ վտանգավոր լինել ավտոմեքենա վարելը։ Ինչպես պետք է պահեն նրանք իրենց՝ խնդիրներից խուսափելու համար։ Իրենց Herz Heute ամսագրում մի քանի խորհուրդներ են տվել Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետները։
Նրանց խոսքերով, կարդիոկարգավորիչ կամ դեֆիբրիլյատոր կրող մարդկանց կարելի է մեքենա վարել, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել որոշ հանգամանքներ։ Այսպես, կարդիոկարգավորիչ կրող մարդուն սրտի կրճատումների ցածր հաճախականության պատճառով ղեկին նստել կարելի է փոխպատվաստումից անմիջապես հետո։ Սակայն բեռնատարների կամ ուղևորափոխադրողների վարորդները կարող են վիրահատությունից միայն մեկ շաբաթ հետո մեքենա վարել։ Եթե պրոֆեսիոնալ վարորդը կարդիոկարգավորիչ է կրում գիտակցության անսպասելի կորստից հետո, նա կարող է փոխպատվաստումից միայն 4 շաբաթ հետո կրկին վարել։
Եթե վարորդը սրտի շատ արագ բաբախման խնդիր է ունեցել, որը կարող է հանգեցնել գիտակցության կորստի, կարդիոսարք դնելուց հետո նա կարող է մեքենա վարել միայն արդյունավետ թերապիա, պարբերական զննություններ և ստուգումներ անցնելուց հետո, երբ հաստատվի վարորդության համար նրա պիտանելիությունը։
Ընդհանուր առմամբ, դեֆիբրիլյատորներ կրող վարորդներին խորհուրդ է տրվում ճանապարհային երթևեկության ժամանակ իրենց շատ զգույշ պահել, իսկ վատ զգալու ամենափոքր նշանի դեպքում անմիջապես կանգ առնել։
Ինֆարկտ տարած վարորդներին մեքենա վարել կարելի է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, եթե սուր փուլն անցել է առանց բարդությունների և չկա սրտային անբավարարության վտանգ։ Սակայն բեռնատար և ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդներին մեքենա վարել չի կարելի ևս 6 շաբաթ։
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել արյան ճնշման գրագետ վերահսկմանը՝ որոշ դեպքերում դեղամիջոցների ընդունումը շատ է իջեցնում ճնշումը, որն էլ կարող է ղեկի վերահսկողութունը կորցնելու պատճառ դառնալ։