Այրոցի դեմ հայտնի դեղերը 2 անգամ մեծացնում են գաստրոէնտերիտի զարգացման ռիսկը
Advertisement 1000 x 90

Այրոցի դեմ հայտնի դեղերը 2 անգամ մեծացնում են գաստրոէնտերիտի զարգացման ռիսկը

Այրոցի և այլ հիվանդությունների դեմ դեղերի երկար օգտագործումը գրեթե 2 անգամ մեծացնում է վիրուսային գաստրոէնտերիտի զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open-ում:

Հետազոտության տվյալներով՝ 153 մարդուց մեկի մոտ, որոնք պրոտոնային պոմպի ինհիբիտորներով բուժում են անցել, կարելի է սպասել գաստրոէնտերիտի զարգացում:

Պրոտոնային պոմպի ինհիբիտորները հայտնի դեղամիջոցներ են, որոնք նվազեցնում են ստամոքսում աղաթթվի արտադրությունը: Սակայն թթվայնության նվազումը, ինչպես պարզվել է, կարող է հանգեցնել աղիքային վարակների հանդեպ զգայունության աճին:

Ընդհանուր առմամբ պրոտոնային պոմպի ինհիբիտորներն անվտանգ են, սակայն ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել դրանց երկարատև կիրառման և այնպիսի կողմնակի էֆեկտների միջև կապը, ինչպիսիք են՝ օստեոպորոզ, վիտամին В12-ի պակաս և որոշ վարակներ, այդ թվում Clostridium difficile:

Հետազոտության մեջ մասնագետները վերլուծել են 233 596 պացիենտի մասին տվյալներ, որոնք ընդունել են պրոտոնային պոմպի ինհիբիտորները, և 626 887 պացիենտի մասին տվյալներ, որոնք չեն ընդունել դրանք: Վիրուսային գաստրոէնտերիտի գոնե մեկ դեպք է գրանցվել առաջին խմբից 3131 մարդու մոտ և երկրորդ խմբից՝ 4327 մարդու մոտ:

Երբ հեղինակներն ուսումնասիրել են ուղեկցող հիվանդությունները, սեռը, տարիքը և այլ տվյալներ, նրանք հայտնաբերել են կապ դրանց կիրառման և սուր գաստրոէնտերիտի միջև. այդ վիրուսային ինֆեկցիայի զարգացման ռիսկը մեծացել է գրեթե 80%-ով 45 տարեկան մարդկանց մոտ, որոնք ընդունել են դեղամիջոցները: Սակայն նրանց մոտ վիրուսային գաստրոէնտերիտի ընդհանուր ռիսկը կազմել է ընդամենը 1,3%:

med.news.am