Porphyromonas gingivalis մանրէն կարող է առաջացնել քաղցկեղ, դիաբետ և տկարամտություն։ Ինչպես նշում է “Lenta.RU”-ն, այդ ախտածինները բազմանում են բերանի խոռոչում և առաջ բերում լնդերի հիվանդություններ։ Բայց դրանք կարող են առաջ բերել նաև կենսական կարևոր օրգանների բորբոքում։
Ավելին, այդ մանրէները հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդությունից մեռած պացիենտների ուղեղում, արթրիտից ախտահարված հոդերից, լյարդի և քաղցկեղի տարբեր ուռուցքներից մահացածների մոտ։
Porphyromonas gingivalis-ի կապը տարբեր հիվանդությունների հետ ապացուցել են փորձերը մկների վրա։ Երբ կենդանիներին վարակել են այս ախտածիններով, դրանց մոտ առաջացել են լնդերի հիվանդություններ, դիաբետ, արթրիտ, աթերոսկլերոզ, լյարդի ճարպակալում և Ալցհեյմերի հիվանդություն։ Porphyromonas gingivalis-ը նենգ հատկություն ունի՝ կարող է թափանցել արյան բջիջներ և դրանք օգտագործել օրգանիզմով մեկ տարածվելու համար։
Հակաբիոտիկները Porphyromonas gingivalis-ի դեմ չեն գործում։ Բայց հայտնի է, որ արդեն աշխատանք է տարվում այդ մանրէների դեմ։ Բանն այն է, որ ախտածինը սկսում է բազմանալ բերանի խոռոչում միայն պատանի հասակում։ Հետևաբար, պատվաստել կարելի է հենց ամենավաղ մանուկ հասակում։