Քաղցկեղն ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկն է: Չնայած նրան, որ դրա որոշ տեսակներ բուժվում են, մյուս դեպքերում ապրելիության մակարդակը շատ ցածր է:
Շատ հետազոտողներ այսօր փնտրում են նոր հակաքաղցկեղային միջոցներ: Օրինակ, նոր հետազոտությունը, հրապարկվել է Ethnopharmacology ամսագրում, ցույց է տվել, որ որոշ տրոպիկական բույսեր բավականին արդյունավետ են քաղցկեղի տարբեր տեսակների բուժման ժամանակ:
Սինգապուրցի հետազոտողները երկար ժամանակ ուսումնասիրել են տեղական տրոպիկական բույսերի դեղագիտական հատկությունները: Նրանք առանձնացրել են բույսերի 7 տեսակներ՝ Leea indica, Clinacanthus nutans, Clausena lansium, Pereskia bleo, Strobilanthes crispus, Vernonia amygdalina և Vitex trifolia:
Հետազոտության շրջանակում այդ բույսերի թարմ տերևներով թուրմեր են պատրաստվել և դրանք օգտագործել կրծքագեղձի, ձվարանների, արգանդի, արգանդի վզիկի, լեյկոզի, լյարդի և հաստ աղիքի քաղցկեղի բջիջների վրա:
Պարզվել է , որ Leea indica-ն և Vernonia amygdalina-ն կարող են կանգնեցնել քաղցկեղի տարբեր տեսակների աճը: Իսկ Clinacanthus nutans-ը, որը սովորաբար օգտագործվում է Սինգապուրում քաղցկեղի դեմ պայքարի համար, արդյունավետ չի եղել:
Չնայած նրան, որ ապացուցվել է լաբորատոր պայմաններում այդ բոլոր նյութերի արդյունավետությունը, դա չի նշանակում, որ դրանք կարող են գործել մարդկանց վրա: Ամեն դեպքում, այդ բույսերից իրական դեղամիջոցներ պատրաստելու համար տարիներ են պահանջվում: