Ապրելու համար 9 ամենաթանկ քաղաքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապրելու համար 9 ամենաթանկ քաղաքները

Insider.pro կայքը գրում է, որ Economist Intelligence Unit ընկերությունը յուրաքանչյուր տարի երկու զեկույց է հրապարակում ապրելու համար ամենաթանկ և ամենաէժան երկրների մասին։ Առաջին զեկույցը կոչվում է՝ «Ապրելու արժեքը ողջ կյանքում». այս զեկույցը կազմելիս հաշվի են առնվում սննդի, վառելիքի վրա կատարվող ծախսերը, ինչպես նաև՝ աշխատավարձի չափը։

Սինգապուր։ Այս փոքր քաղաք-պետությունն աշխարհի ամենաթանկ քաղաքի կոչմանն արժանանում է արդեն երեք տարի շարունակ։ Չնայած դրան՝ Economist Intelligence Unit-ի զեկույցում նշվում է, որ Նյու Յորքի և Հոնկոնգի նկատմամբ նրա առավելությունը գրեթե զրոյացել է՝ մյուս երկրներում ապրելու պայմանների թանկացման արդյունքում։

b04d7b2b5__1600x0

Ցյուրիխ, Շվեյցարիա։ Զեկույցը Ցյուրիխի դիրքն այս ցանկում բացատրում է բնակիչների եկամուտների և ծախսերի բարձր մակարդակով։

11a1591a7__1600x0

Հոնկոնգ։ Վերջին տարվա ընթացքում Հոնկոնգը ռեյտինգում 7-ով բարձրացրել է իր դիրքը՝ բնակարանների բարձր արժեքի և առհասարակ ապրելու համար բարձր արժեքի պատճառով։

b04d7adf7__1600x0

Ժնև, Շվեյցարիա։ Economist Intelligence Unit-ի տվյալներով՝ Ժնևում ապրելը չափազանց թանկ է։ Մասնավորապես, այստեղ հանգիստն ու զվարճանքն ավելի թանկ արժեն, քան աշխարհի մյուս վայրերում։

b04d7a8c9__1600x0

Փարիզ, Ֆրանսիա։ Economist Intelligence Unit-ը հաղորդում է, որ եվրոյի թուլացումը հանգեցնում է նրան, որ Փարիզը եվրոյի գոտու միակ քաղաքն է, որն ընդգրկվել է այս ցանկի մեջ։ Նշվում է, որ չնայած թույլ արժույթին՝ Փարիզը մնում է աշխարհում ամենաթանկ քաղաքներից մեկը, և քիչ թե շատ խելամիտ գին այստեղ ունեն ալկոհոլն ու ծխախոտը։

b04d7ed91__1600x0

Լոնդոն, Մեծ Բրիտանիա։ Աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ՝ Լոնդոնը ետ չի մնում նաև ինֆլյացիայի և բնակարանների գնի կտրուկ բարձրացման պատճառով։ Անշարժ գույքի միջին արժեքը կազմում է 500 հազար ֆունտ, իսկ միջին աշխատավարձը՝ 30 հազար ֆունտ։

b04d7a490__1600x0

Նյու Յորք, ԱՄՆ։ Այստեղ 1 կգ հացի գինը 8.28 դոլար է։ Սա երկու անգամ գերազանցում է հացի գնին՝ ցանկի առաջին հորիզոնականում գտնվող երկրում։

b04d7a35e__1600x0

Կոպենհագեն, Դանիա։ Աշխատավարձերի համեմատ՝ այստեղ ապրելը շատ թանկ է։

b04d7a05d__1600x0

Սեուլ, Հարավային Կորեա։ Ցանկում այս քաղաքը բարելավվել է իր դիրքերը՝ թանկ հագուստի և կոմունալ ծախսերի պատճառով։

seoul

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am