Մարդկությունը շրջապատված է բազմաթիվ վիրուսներով և վնասակար մանրէներով: Բայց որքա՞ն հաճախ ենք ինքներս մեզ հարցնում, թե կոնկրետ ին՞չ վիրուսի հետ ենք այսօր բախվում: Այս մասին մենք միայն մտածում ենք, երբ ինչ-որ ախտանիշներ են ի հայտ գալիս: Յուրաքանչյուր վիրուս անցնում է իր սեփական ցիկլով, և եթե իմունիտետը ուժեղ է, ապա այդ ցիկլը նույնիսկ չի էլ սկսվում:
Մեր ապրելակերպը բաղկացած է վեց հիմնական բաղադրիչներից՝ ջուր, սնունդ, ֆիզիկական ակտիվություն, քուն, հոգե-հուզական հավասարակշռություն և վատ սովորություններ:
Առողջ սննդակարգ
Ալկոհոլային խմիչքների բացառումը, բավարար քանակությամբ ջրի կանոնավոր օգտագործումը (40 մլ 1 կգ մարմնի քաշի համար), առողջ սնունդը՝ օպտիմալ նյութափոխանակության երեք հիմնական գործոններն են:
Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, բալանսավորված և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման գրավականն է:
Առողջ քուն
Թե աշխատանքային, թե հանգստյան օրերին հարկավոր է անկողին մտնելու ժամի հարցում հետեւողական գտնվել: Առավոտյան էլ հարկ է նույն ժամին արթնանալ, քանի որ այդ կերպ կարելի է օրգանիզմին քնի համար հատկացված ժամանակին հարմարվելու հնարավորություն տալ: Հարկավոր է նաև հաշվի առնել, որ չափահաս մարդը, աշխատանքային ակտիվ օր ունենլու համար օրական 7-9 ժամ տևողությամբ քնի կարիք է զգում:
Ֆիզիկական ակտիվություն
Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը տարբեր հիվանդություններից խուսափելու ամենաարդյունավետ և մատչելի ձևն է, որը բարելավում է մարդու առողջական վիճակը, մասնավորապես
• կարգավորում է սրտի զարկերի հաճախականությունը
• նվազեցնում է սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը
• ամրացնում է ոսկորները
• պաշտպանում է օստեոպարոզից
Հոգեհուզական վիճակ-սթրես
Սթրեսի ժամանակ արտադրվում են հորմոններ, որոնք արագացնում են շնչառությունը, սրտի աշխատանքը և բարձրացնում են արյան ճնշումը։ Հակազդեցությունների այս շղթան պատրաստում է մեր օրգանիզմը սթրեսորին։ Երբ սթրեսորի ազդեցությունն անցնում է, օրգանիզմը վերադառնում է իր բնականոն գործունեությանը։ Բայց եթե այն շարունակվում է, մենք անընդհատ մնում ենք անհանգիստ ու լարված վիճակում, ինչպես շարժիչը, որն երբեք չի անջատվում։ Հետևաբար, ֆիզիկական և մտավոր առողջությունը պահպանելու համար կարևոր է, որ սովորենք վերահսկել սթրեսը։
Վնասակար սովորություններ
Մարդը ժամանակի և գործունեության բերումով կարող է ձեռք բերել հակումներ, կարիքներ և սովորություններ, որոնք կարող են դանդաղ կերպով քայքայել առողջությունը և հանգեցնել հիվանդությունների զարգացման:
Առողջ ապրելակերպը անձնական ընտրության խնդիր է: Մարդիկ, ովքեր առողջ ապրելակերպ են վարում, ակնհայտորեն ուշ են ծերանում: Տարիքի հետ կապված առողջական փոփոխությունները նկատելի են ծերության շրջանում, բայց դրանք ձևավորվում են տարիների և անգամ տասնամյակների ընթացքում:
Այս դեպքում ոչ թե հիվանդի տարիքն է հիմնական դեր խաղում, այլ մարդու իմունիտետը ՝ որպես առողջության կարգավիճակի բաղկացուցիչ ցուցանիշ:
Ըստ վիճակագրության, վիրուսային վարակի բարդությունների հետևանքով առաջացած մահացու ելքը առավել հաճախ նկատվում է տարեց մարդկանց մոտ: Տարիքի հետ անձի մեջ մեծանում են թունավորումները, նյութափոխանակության խանգարումները: Բայց այս ամենը միանգամից չէ, որ սրվում է, այլ ժամանակի ընթացքում թույլ տրված սխալների արդյունքում է: Սուր վիրուսային թունավորումը դառնում է պատճառ, որը խթանում է բոլոր խնդիրներն ու հիվանդությունները՝ առաջացնելով մահացու դեպքեր:
Մարդու հոգեկան առողջությունը մեծապես տուժում է սթրեսային իրավիճակներում։ Մի անհանգստացեք, թե ինչ է կատարվում պատուհանից դուրս: Եվ այս համատեքստում այսօրվա կարանտինային միջոցառումները կարող են վերածվել ձեզ համար ոչ թե սպառնալիք դառնալու հնարավորության, այլ իմունային համակարգի ամրապնդման լավագույն ժամանակաշրջանի։
Ի՞նչ կարող եք անել այս իրավիճակում: Վերջապես կարող եք կարդալ ձեր սիրած գիրքը, ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի հետ, փորձարկել և սկսել ակտիվորեն ղեկավարել ձեր հիմնական ռեսուրսը` ձեր առողջությունը: Այսպիսով, դուք ոչ միայն կբարձրացնեք ձեր հնարավորությունների արդյունավետությունը կյանքի բոլոր ոլորտներում, այլ նաև կպաշտպանեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին հնարավոր սպառնալիքներից