Կորոնավիրուսի դեմ հիդրոքսիխլորոխինի արդյունավետությունն ապացուցված չէ. The Conversation
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ հիդրոքսիխլորոխինի արդյունավետությունն ապացուցված չէ. The Conversation

Հիդրոքսիխլորոխին դեղամիջոցը, որն աշխարհի շատ երկրներում այսօր օգտագործվում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար, արդյունավետություն չի ցուցադրում: Այս մասին հայտարարել է Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) քիմիայի եւ կենսաքիմիայի պրոֆեսոր Քեթրին Սելեյ-Ռադտկեն, հայտնում է The Conversation պարբերականը:

Մասնագետի խոսքով՝ մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ հակամալարիայի դեղամիջոցն իրականում իմունային համակարգին չի օգնում դիմակայել COVID-19-ի առաջացրած կորոնավիրուսին: Ճիշտ է, մի քանի հետազոտություններ ապացուցել են հիդրոքսիխլորոխինի որոշ օգուտը, բայց ֆրանսիացի մանրէաբան Ժան-Միշել Մոլինը իր գիտական աշխատանքում հերքում է ծանր հիվանդների համար դեղի դրական արդյունքի առկայությունը:

Ուհանի համալսարանի (Չինաստան) մասնագետները հետազոտություններից մեկի ժամանակ թեթեւ ընթացքով կորոնավիրուսային ինֆեկցիայի 31 պացիենտի տվել են հիդրոքսիխլորոխին: Արդյունքում 31 պացիենտից 17-ը նկատել է թոքաբորբի ախտանիշների նվազում: Ընդ որում՝ 31 մարդուց կազմված մյուս խմբում ընդգրկվածները, որոնք փորձարարական դեղամիջոցը չեն ստացել, ախտանիշների նվազման մասին հայտնել են առաջին խմբի պացինետներից շուրջ 24 ժամ ավելի վաղ:

Քեթրին Սելեյ-Ռադտկեն նաեւ վկայակոչում է մանրէաբան Ժան-Միշել Մոլինի հետազոտությունը, որի գործընկերները հիդրոքսիխլորոխին են տվել 11 պացիենտի, որոնցից 10-ի հիվանդությունն ընթանում էր բարդություններով: Հիդրոքսիխլորոխինով եւ ազիտրոմիցինով 6 օր բուժելուց հետո COVID-19-ի հարուցիչը դեռեւս հայտնաբերվել է 10 պացիենտից 8-ի անալիզներում: Արդյունքում պացիենտներից մեկը մահացել է, երկուսը տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք, եւս մեկի համար ստիպված էին բուժման ծրագիրը փոխել ծանր բարդությունների պատճառով:

Բժիշկ Քեթրին Սելեյ-Ռադտկեն պնդում է, որ հիդրոքսիխլորոխինի օգուտն, անկասկած, առայժմ ապացուցված չէ, այն չի կարելի օգտագործել կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների բուժման համար: Նրա խոսքով՝ այս դեղի հանդեպ բժիշկների մեծ հետաքրքրությունը բերում է դրա դեֆիցիտի, իսկ պացիենտները ոչ միայն առողջանալու կեղծ հույս են ստանում, այլ նաեւ կողմնակի էֆեկտներ:

news.am