«Մի մոռացեք, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ բռնությունը քարոզվում է պետական մակարդակով». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Մի մոռացեք, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ բռնությունը քարոզվում է պետական մակարդակով». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն անգամ, երբ լինում է նման ցավալի դեպք, և այս կամ այն կերպ մեր կողմից մարդ է հայտնվում հակառակորդի կողմում, մեր հասարակությունը սկսում է մի տեսակ պետության հասցեին մեղադարական շեշտադրումներով հայտարարություններ անել։

Որպեսզի պարզ լինի գերիների վերադարձման բարդ գործընթացը պետք է տեղյակ լինել այդ գործընթացին։ Թշնամու ձեռքում հայտնված մեր քաղաքացին կարող է վերադառնալ Հայաստան բացառապես թշնամու հայացողությամբ։ Այդ վերադարձն էլ մեկ օրվա, կամ մեկ տարվա գործընթաց չէ։ Այն բավականին բարդ գործընթաց է, պետությունը աշխատում է իր բոլոր լծակներով, դիվանագիտական խողովակներով, որոշ դեպքում միջազգային ճնշումներով։ Հիմա մեր միակ նպատակն այն է, որ զինծառայողին չվնասեն, չտանջեն, հիմա մենք որքան հնարավոր է աղմուկ ենք բարձրացնում իրավունքների կոպտագույն խախտման հետ կապված, որպեսզի դա լինի ճնշում զինծառայողին բռնության չենթարկելու, կամ գոնե այն քիչ կիրառելու համար։

Պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան։ Մի մոռացեք, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ բռնությունը քարոզվում է պետական մակարդակով, որտեղ բռնությունը ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկների հանդեպ սովորական բնույթ է կրում։
Հուսամ, կարողացա շատ բան չասելով, որոշ բաներ պարզ դարձնել․․․»:



Նման նյութեր