Կատուներ, սկանդալներ, ալկոհոլ. Բուկովսկի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կատուներ, սկանդալներ, ալկոհոլ. Բուկովսկի

Նա հեղաշրջեց ամերիկյան գրականությունը, ծանոթացրեց ընթերցողին «կեղտոտ ռեալիզմ»-ի հետ և աչքի ընկավ իր սիրով՝ կանանց ու դրամաների հանդեպ։ Մեր անդրադարձում ներկայացնում ենք Բուկովսկու «մութ կողմերը»։

Չեր սիրում լինել մարդկանց մեջ

Սոցիոֆոբիան շատ հանճարներին հատուկ բան է. այդպիսին էր նաև Սելինջերը։ Նրանք հրաժարվում էին հարցազրույցներից ու ընթերցողների հետ հանդիպումներից։ Սակայն, Սելինջերի համեմատ Բուկովսկին ավելի շփվող էր, այդուհանդերձ, նա հաճախ էր խոսում իր «չհարմարվող» բնավորության մասին ու ինքն իրեն կոչում էր միզանտրոպ։

Չնայած այն ամենին, թե ինչ եմ ես գրում մարդկանց մասին, որքան հեռու եմ ես նրանցից, այնքան ավելի լավ եմ ինձ զգում։ Երկու մղոնն արդեն վատ չէ, երկու հազար մղոնը՝ հիանալի է։ Այո, ինձ իսկապես դուր չեն գալիս մարդկային ցեղի ներկայացուցիչները։ Ես տանել չեմ կարողանում նրանց գլուխները, ես սրտխառնոց եմ ունենում նրանց դեմքերից, ոտքերից, ինձ նյարդայնացնում են նրանց խոսակցությունները, սանրվածքները, և ես բառացիորեն ատում են նրանց մեքենաները»։

Սիրում էր կատուներին

2015 թվականին հրատարակվեց Բուկովսկու պատմվածքների ժողովածուն, որը նվիրված էր կատուներին։ Հենց այդ օրերին էլ պարզ դարձավ, որ Բուկովսկին անչափ սիրում էր կատուներին։ Ավելին՝ գրողը երազում էր հաջորդ կյանքում ծնվել կատվի մարմնի մեջ։ Այս ամենի մասին գրել է նաև Բուկովսկու կենսագիրը. Սոունսի բառերով՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Բուկովսկու կյանքը անվերջանալի գինարբուք է եղել, սխալվում են։ Նա նաև նուրբ հատկանիշներ ուներ, մասնավորապես՝ հոգատարություն ու սեր կատուների հանդեպ։ Բուկովսկին ասում էր.

«Եթե ձեզ վատ եք զգում, ուղղակի նայեք կատուներին, ու ամեն ինչ ավելի հեշտ կտանեք։ Նրանք ամեն բան հասկանում են, նրանք փրկիչներ են»։

Իր կյանքի մեծագույն սերն էր համարում ալկոհոլը

Բուկովսկու ամենավատ սովորությունը սերն էր՝ թունդ ալկոհոլային խմիչքների հանդեպ։ Այդ սերը ծնվել էր դեռահասական տարիքից և վերածվել իսկական կախվածության։ Հենց ալկոհոլի մեջ էր հեղինակը թե’ սփոփանք, թե’ ոգեշնչում գտնում։ Իհարկե նման սովորությունը չէր կարող չանդրադառնալ գրողի առողջության վրա։ 1954 թվականին Բուկովսկին ապրեց իր առաջին խոշոր ճգնաժամը. նրան տեղափոխեցին հիվանդանոց ներքին արնահոսության պատճառով։ Ավելի ուշ գրողի մոտ հայտնաբերվեց մաշկի քաղցկեղ, իսկ 80-ականներին՝ թոքախտ։ Բոլոր այս հիվանդությունները ստիպում էին Բուկովսկուն երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցներում… անգամ դա Բուկովսկուն հետ չէր պահում խմիչքից։

Սիրում էր ագրեսիա արտահայտել

Կիրք՝ ալկոհոլի ու սկանդալների հանդեպ. այս ամենը լավագույնս էին բնութագրում Բուկովսկուն ու վատագույնս էին անդրադառնում նրա հեղինակության ու համբավի վրա։ Ամենօրյա կռիվներն ու սկանդալները միայն փաստում էին հանրության կարծիքը՝ «անտանելի մարդ է»։ Ինքը՝ Բուկովսկին հաճախ էր ասում, որ այնքան սկանդալներ է արել, որ դրանց մանրամասները ուղղակի չի կարողանում մտաբերել։

vnews.am