Էն օրը հայտարարեցի, որ ամեն ինչ կամ հաճույք է, կամ տառապանք, բայց կարծում եմ մակերեսային պնդում էր։ Էդ երկուսի նուրբ սահմանին գտնվող բաներ կան, որ ոչ այն է հաճույք են, ոչ այն է տառապանք, ինչպես օրինակ կարոտը։ Հետո, էդ երկու հզոր զգայական բևեռները շփման եզր ունեն նաև իրենց գերադրական վիճակներում, երբ ծայրահեղ ուրախությունից ծայրահեղ տառապանք անցումը մեկ ակնթարթ է, ինչպես օրինակ հիստերիկ ծիծաղից վատանալը, նաև հակառակը՝ ծայրահեղ տառապանքից անցումը ուրախության կատարսիսի, ինչպես բդսմ բնույթի զվարճանքներում։ Այնպես որ ամեն ինչ ավելի քան միանշանակ չէ և ավելի խորը հետազոտության կարիք ունի և հանգում է ցավացնելով կամ կայֆոտելով մեզ կառավարելու մեր ուղեղի սանձաթելերը շոշափելուն և մի օր միգուցե հնարավոր լինի հայտարարել, որ գիտակցված ընկալման դեպքում ամեն ինչ հաճույք է, կամ ենթակա է հաճույքի հանգեցվելու, մինչդեռ հակառակ դեպքում ցավը հակված է լինելու անգիտակից կյանքի գլխավոր դոմինանտը:
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: