Քանի պատերազմի դաշտում մեր զինվորները հաղթանակի ուղղությամբ ջանքեր են գործադրում, տնտեսական դաշտում հաղթանակը շարունակելու և ամրապնդելու մասին՝ կարճ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քանի պատերազմի դաշտում մեր զինվորները հաղթանակի ուղղությամբ ջանքեր են գործադրում, տնտեսական դաշտում հաղթանակը շարունակելու և ամրապնդելու մասին՝ կարճ

Քանի պատերազմի դաշտում մեր զինվորները հաղթանակի ուղղությամբ ջանքեր են գործադրում, տնտեսական դաշտում հաղթանակը շարունակելու և ամրապնդելու մասին կարճ ակնարկ անեմ:

Մեր աշխարհագրական դիրքը շատ առումներով վատն է, բայց շատով էլ լավը, որ չենք օգտագործում: Լսած կլինեք, որ օրինակ Թուրքիան իր առաջ նպատակ է դրել Եվրոպան ու Ասիան կապող հաբ դառնալ ու դրա ուղղությամբ միլիարդների ներդրումներ են արել, վառ օրինակը Երկաթե մետաքսի ճանապարհն է, Չինաստանն ու Եվրոպան Թուրքիայով կապով երկաթուղին, որ մեզ շրջանցեց ու գնաց Վրաստանով:

Սա բաց թողեցինք, բայց հաջորդ խոշոր տարածաշրջանային ծրագիրը Հնդկաստանը Եվրոպային կապող կարճ ճանապարհ ապահովելն է: Քարտեզի վրա մոտավոր կարմիր գծով նշել եմ (տես նկարը):

Ի դեպ սրա շուրջ նախորդ չստացված իշխանությունները քայլեր արեցին որոշակի, մասնավորապես պլան կար հյուս-հարավ երկաթգիծ ունենալ, որը նաև ներկա երկաթգծի կառավարիչ ընկերության որոշ պատասխանատուների կողմից դասվեց ճանապարհ ոչ մի տեղ ծրագիր: Իսկ ծրագիրը ծախողեցին:

Չգիտեմ ինչ պատմություններ եղան հետո, բայց այն ընկերությունը (Rasia FZE), որի հետ նախնական զրույցներ կային, միգուցե նաև պայմանավորվածութուններ հյուսիս-հարավ երկաթգիծ կառուցելու շուրջ, 2018 թվին Հայաստանին քարշ է տվել արբիտրաժ (տես հաջորդ նկարը):

Այս ծրագիրը այնքան կարևոր ու հզոր է տնտեսական իրական անկախության հասնելու համար, որ տարբեր պետություններ (հատկապես Թուրքիան և Ադրբեջանը) նաև որոշ բարեկամ համարվողներ չեն ուզենալու, որ ստացվի: Իսկ Ադրբեջանը այս ուղղղությամբ արդեն քայլեր անում է, որ նման երկաթգիծ իր տարանցքով անցնի:

Ասածս ինչ է, 2050 անհեթեթությունը մի կողմ դնենք, լուրջ ծրագրեր մշակենք, եթե միայն այս մի ծրագիրը կարողանանք հաջողացնել, այդ 2050-ի մեջ գրվածից տասնապատիկներ անգամ ավել արած կլինենք շատ ավելի կարճ ժամանակահատվածում:

Մեր տարածաշրջանային դերը պիտի Եվրոպան ու Ասիան միացնող լինի, այլ ոչ բաժանարար գիծ, այնպիսին ինչպիսին Թուրքիան է ձգտում մեզ դարձնել:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

Քանի պատերազմի դաշտում մեր զինվորները հաղթանակի ուղղությամբ ջանքեր են գործադրում, տնտեսական դաշտում հաղթանակը…

Gepostet von Hovhannes Avetisyan am Donnerstag, 1. Oktober 2020