Ըստ շրջանառվող լուրերի ԱԺ իշխող խմբակցությունը լրատվամիջոցների հանդեպ քրեական գործիքակազմ կիրառելու վերաբերյալ օրինագիծ է պատրաստվում բերել խորհրդարան։ Խոսքն, այսես ասած, «արգելված» հրապարակումների մասին է, հիշեցնենք, որ մինչ այս լրատվամիջոցներին տուգանում էին առանց որևէ պարզաբանման, թե ի՞նչն են համարել անթույլատրելի, հրապարակման ո՞ր մասն է խնդրահարույց և այլն, այժմ էլ որոշել են նույն տրամաբանության մեջ լրագրողների դեմ քրեական գործեր կարել։ Իրավապաշտպան, սահմանադրագետ Արա Ղազարյանին հարցրինք, թե որքանո՞վ է թույլատրելի նման նախաձեռնությունը․
«Նախ, իհարկե, պետք է տեսնել նախագիծը, նոր դրա վերաբերյալ կարծիք հայտնել։ Իհարկե, մամուլի վերաբերյալ ցանկացած կարգավորում, որ քրեականացվում է, դա խիստ մտահոգիչ է, բայց քանի դեռ նախագիծը չկա, ճիշտ չի լինի որևէ մեկնաբանություն տալ»։
Իրավաբանին հարցրինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի վարչական վարույթների մասով, երբ խմբագրություններին առանց որևէ պարզաբանման տուգանում էին։
«Դա խնդրահարույց է։ Նախորդ կարգավորման մեջ որոշակիորեն հավասարակշռում է այն բանով, որ եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ , այսինքն որոշակիորեն փոխզսպում է, բայց հաշվելով տույժերի չափը, ապա այն արդեն իսկ կարող է նախականխող կամ ընդհանուր սառեցնող ունենալ, միայն տույժերի չափը, որոնք շատ-շատ բարձր են։ Մյուս կողմից, իհարկե, հաշվի ենք առնում, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, դա կոնկրետ ոլորտին է ուղղված, այլ ոչ թե համընդհանուր, բայց տուժերի չափն է շատ բարձր։ Իսկ եթե ինչ-որ բան քրեականացվում է․․․ նախ եթե քրեականացվում է, ապա կարելի է ասել, որ կարևորը դինամիկան չէ, որովհետև քրեական վարույթները դանդաղ են աշխատում, մեկ տարի է անհրաժեշտ ամբողջ քրեական վարույթը սպառելու համար, դրան հակառակ վարչական վարույթը շատ ավելի արագ է աշխատում ։ Եթե կառավարության նպատակը շատ արագ հակազդել է, ապա վարչական կարգավորումը շատ ավելի նպատակահարմար է, քան քրեականը ։ Իհարեկ, օրենսդիրը սա հասկանում է, և եթե անդուհանդերձ հասկանալով անում է, նշանակում է՝ նպատակը․․․ քրեական իրավունքի նպատակներից մեկը նախականխելն է, այսինքն՝ մինչև հրապարակումը դուրս գալը որպեսզի լրատվամիջոցը այդ հրապարկումը չանի։ Եթե նախականխելն է, ապա քրեական գործիքները մամուլի հանդեպ կիրառելը շատ խնդրահարույց է»։