Google-ի տեխնիկական տնօրեն և հայտնի տեխնոլոգիական ապագայաբան Ռեյ Կուրցվեյլը ելույթ է ունեցել այս տարվա սկզբին՝ կանխատեսումների հերթական չափաբաժնով:
Ինչպես գրում է Inventure-ը, լինելով արհեստական ինտելեկտի բնագավառում ժամանակակից նվաճումների գլխավոր հետազոտողներից մեկը, Կուրցվեյլը հրապարակում է իր կանխատեսումները 1990-ական թվականներից, որոնցից շատերը դարձել են ակադեմիական:
Բայց եթե դեռ 5 տարի առաջ նա ավելի հաճախ եզրակացություններ էր կատարում երկար ժամանակաշրջանների համար (2030-ական թթ, 2040-ական թթ.), ապա վերջին ժամանակները գիտնականի ենթադրություններում ի հայտ է եկել ժամանակագրական հաջորդականություն: Հնարավոր է, ճշգրտության վրա ազդել է ամենամեծ ինտերնետ-ընկերությունում նրա աշխատանքը, որտեղ ապագայաբանը հայտնվել է շատ նորարարական մշակումների առաջնագծում:
Կուրցվեյլը կարծես թե հրավիրում է մասնակցելու ինտելեկտուալ խաղին և հավաքելու փազլ՝ ապագայի պատկերն իր հին ու նոր կանխատեսումներից: Եթե հավաքվի նրա վերջին 20 տարիների արված կանխատեսումները, ապա կարելի է նկատել, որ ապագան 2019 թվականից մինչև 2099 թվականը գիտնականը գրել է բառացիորեն տարեցտարի:
2019 – յուրաքանչյուր բնագավառի անհատական և պերիֆերիկ սարքերի համար լարերը և մալուխները կմնան անցյալում:
2020 – անհատական համակարգիչները կհասնեն հաշվողական հզորության՝ համեմատելի մարդկային ուղեղի հետ:
2021 – անլար մուտքը համացանց կծածկի երկրագնդի 85 տոկոսը:
2022 – ԱՄՆ-ում և Եվրոպայում կընդունվեն մարդկանց և ռոբոտների միջև հարաբերությունները կարգավորող օրենքներ:
2024 – համակարգչային ինտելեկտի տարրերը կդառնան պարտադիր ավտոմեքենաներում: Մարդկանց կարգելեն նստել ավտոմեքենայի ղեկին, որոնք չունեն համակարգչային օգնական:
2026 – շնորհիվ գիտական առաջընթացի՝ ժամանակի միավորի համար մենք կերկարաձգենք մեր կյանքն ավելի շատ ժամանակի վրա, քան անցել է:
2027 – անհատական ռոբոտը, որն ընդունակ է ինքնուրույն բարդ գործողությունների, կդառնա նույնպիսի սովորական իր, ինչպիսին են սառնարանը և սրճեփը:
2028 – արևային էներգիան կդառնա այնքան էժան և տարածված, որ կբավարարի մարդկության պահանջմունքները:
2029 – համակարգիչը կկարողանա անցնել Տյուրինգի թեստը, որն ապացուցում է բանականության առկայությունն այդ բառի մարդկային հասկացությամբ:
2031 – 3D պրինտերները մարդկային օրգանների տպման համար կօգտագործվեն յուրաքանչյուր մակարդակի հիվանդանոցներում:
2032 – նանո-ռոբոտները կսկսեն օգտագործվել բժշկության մեջ: Նրանք կսկսեն սննդարար նյութեր հասցնել մարդու բջիջներին: Նրանք կսկսեն նաև կատարել մարդկային ուղեղի մանրամասն սկանավորում, ինչը թույլ կտա հասկանալ դրա աշխատանքի դետալները:
2033 – Ինքնակառավարվող ավտոմեքենաները կլցնեն ճանապարհները:
2034 – մարդու առաջին ժամադրությունն արհեստական ինտելեկտի հետ:
2037 – հսկայական առաջընթաց մարդկային ուղեղի գաղտնիքները հասկանալու մեջ:
2038 – ռոբոտացված մարդկանց՝ տրանսհումանիտար տեխնոլոգիաների պրոդուկտի հայտնվելը: Նրանք սարքավորված կլինեն լրացուցիչ ինտելեկտով և տարբեր իմպլանտատներով:
2039 – նանո-մեքենաները կիմպլանտացվեն միանգամից ուղեղի մեջ:
2041 – ինտերների անցողական ընդունակությունը կդառնա 500 միլիոն անգամ ավելի, քան այսօր:
2042 – անմահության առաջին պոտենցիալ իրականացումը՝ շնորհիվ նանո-ռոբոտների բանակի:
2043 – մարդկային մարմինը կարող է ընդունել յուրաքանչյուր ձև՝ շնորհիվ մեծ քանակության նանո-ռոբոտների: Ներքին օրգանները կփոխարինվեն կիբեռնետիկ սարքերով՝ շատ ավելի լավ որակի:
2044 – ոչ բիոլոգիական ինտելեկտը կդառնա միլիարդ անգամ ավելի բանական, քան բիոլոգիականը:
2045 – երկիրը կվերածվի մեկ հսկայական համակարգչի: Տեխնոլոգիական սինգուլյարության (մեքենաները կատարելագործվում են՝ առանց որևէ մեկի օգնության) սկիզբը:
2099 – տեխնոլոգիկական սինգուլյարության գործընթացը տարածվում է ամբողջ տիեզերքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը