Իրանի կենտրոնական հատվածում գտնվող վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը և կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների աշխատանքին, այդ թվում՝ սրտի, ուղեղի, լյարդի, երիկամների և մաշկի։ Առողջական ընդհանուր վիճակը վտանգի տակ է, եթե վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներն այսօր շատ տարածված են։ Դրանց շարքին կարելի է դասել հիպոթերիոզը, հիպերթերիոզը, վահանաձև գեղձի քաղցկեղը, և այլն։ Ամենատարածվածներն առաջին երկուսն են։
Ինչու է կարևոր ժամանակին ճանաչել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված երկու կարևոր խնդիրները՝ հիպոթերիոզն ու հիպերթերիոզը, օրգանիզմում հանգեցնում են հորմոնալ, էմոցիոնալ և ֆիզիկական փոփոխությունների։ Հետևաբար՝ կարևոր է ոչ միայն ժամանակին այցելել էնդոկրինոլոգին՝ պարբերական ստուգումներ անցնելու համար, այլև ճանաչել այն նշանները, որոնք բնորոշ են այս հիվանդություններին։ Շատերն են արհամարհում օրգանիզմի նախանշանները, որոնք խոսում են վահանաձև գեղձի խնդիրների մասին։ Այս պատճառով էլ գեղձի հետ կապված խնդիրները հաճախ չեն ախտորոշվում, իսկ առանց համապատասխան բուժման անհնար է ազատվել խնդիրներից, որոնք առաջանում են այս օրգանի ոչ նորմալ աշխատանքի պատճառով։
Մշտական հոգնածություն։ Հոգնածության հիմնական նշաններից մեկը հոգնածությունն է, իսկ առանց պատճառի մշտական հոգնածությունը կարող է խոսել վահանաձև գեղձի խնդիրների մասին։ Հիպոթերիոզի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ քնի հետ, ինչը ևս հանգեցնում է հոգնածության։ Այս հիվանդության դեպքում էներգիայի պակասը զգացվում է նույնիսկ որակյալ և երկար քնից հետո։
Քաշի կտրուկ ավելացում կամ նվազում։ Եթե սնվելու սովորությունները և ֆիզիկական ակտիվության մակարդակն անփոփոխ են, բայց դուք քաշ եք հավաքում կամ կորցնում, ստուգեք՝ արդյոք խնդիրներ կա՞ն վահանաձև գեղձի առողջության հետ, թե՞ ոչ։ Քաշի անհիմն ավելացումը կարող է խոսել վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի, հետևաբար՝ հիպոթերիոզի առկայության մասին։ Իսկ վահանաձև գեղձի չափազանց ակտիվ աշխատանքը՝ հիպերթերիոզը, հաճախ հանգեցնում են քաշի նվազման։
Դեպրեսիա և անհանգստություն։ Այս նշանները ևս կարող են խոսել վահանաձև գեղձի առողջության խնդիրների մասին։ Հիպոթերիոզը կարող է առաջացնել դեպրեսիա, իսկ հիպերթերիոզը՝ վախի զգացում և անհանգստություն։
Դաշտանային ցիկլի խանգարումներ։ Սա բավական տարածված խնդիր է՝ ոչ պարբերական դաշտանային ցիկլեր, ցիկլի խանգարում, ավելի երկարատև, ցավոտ ցիկլ։ Հիշեք, որ դաշտանային ցիկլի խանգարումները լուրջ առիթ են՝ գինեկոլոգին դիմելու համար։
Մազաթափություն։ Վահանաձև գեղձի խնդիրների պատճառով մազերը կարող են սկսել թափվել, դառնալ չոր և թույլ։
Ցրտի կամ շոգի մշտական ցգացողություն։ Եթե մշտապես մրսում եք կամ շոգում առանց պատճառի, հիշեք, որ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի փոփոխությունը կարող է ազդել մարմնի ջերմաստիճանը կարգավորելու օրգանիզմի կարողության վրա։ Մշտապես սառը վերջույթները կարող են հիպոթերիոզի նշան լինել, իսկ այն անձինք, ովքեր մշտապես շոգում են, կարող են հիվանդ լինել հիպերթերիոզով։
Խռպոտ ձայն և անհարմարության զգացում իրանի հատվածում։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների դեպքում գեղձի չափերը կարող են մեծանալ, ինչը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել։
Խնդիրներ նյութափոխանակության հետ։ Դիարեան, փորկապությունը, աղիների գրգռումը ևս համարվում են վահանաձև գեղձի հիվանդությունների նշաններ։ Վահանաձև գեղձի հորմոնները կարող են ազդել սնունդը մշակելու, ինչպես նաև դրա մնացորդները դուրս հանելու օրգանիզմի կարողության վրա։ Եթե անհրաժեշտ քանակով բջջանյութ եք օգտագործում, բայց ձեզ տանջում է փորկապությունը, ապա հնարավոր է՝ խնդիրը հիպոթերիոզն է։
Մաշի չորություն։ Հիպոթերիոզը կարող է հանգեցնել մաշկի չորության, ինչպես նաև մաշկի գույնի փոփոխության, գունատության, թեփոտություն, կնճիռների առաջացման, եղունգների թուլության, էկզեմայի։
Ցավ մկաններում և հոդերում։ Գերակտիվ վահանաձև գեղձը կարող է հանգեցնել վերջույթներում թուլության զգացման, մկանների և հոդերի ցավերի։
Հիշեք, որ այս նշաններից որևէ մեկի առկայությունը պարտադիր չի նշանակում, որ վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունեք։ Այս նշանները կարող են կապված լինել նաև առողջական այլ խնդիրների հետ։ Սակայն, եթե զգում եք այսպիսի փոփոխություններ, այցելեք էնդոկրինոլոգին և ստուգում անցեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը