Արեւադարձային բույսի` Գարցինիայի էքստրակտը կարող է արդյունավետ լինել թոքաբորբի եւ այլ խնդիրների համար, որոնք ծագում են կորոնավիրուսային վարակի ժամանակ իմունային համակարգի գերարձագանքի պատճառով: Դա պարզել են Հադերսֆիլդի համալսարանի մասնագետները:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս բույսը երկար ժամանակ օգտագործվել է աֆրիկյան ժողովրդական բժշկության մեջ` որպես հակապարազիտային միջոց եւ բրոնխիտի դեմ դեղամիջոց: Վերլուծությունը ցույց է տվել, որ բույսը մի քանի հզոր հակաբորբոքային նյութ է պարունակում:
Նոր հետազոտության հեղինակները COVID-19-ի ախտանիշները ճնշելու համար գարսինիայի աղացած սերմեր են օգտագործել: Սերմերից ստացված բույսի էքստրակտով գիտնականները մշակել են կորոնավիրուսով վարակված մարդկային բջիջները: Պարզվել է, որ էքստրակտի նույնիսկ փոքր չափաբաժինը բավարար է IL-6 եւ TNF-a սպիտակուցների, ինչպես նաեւ այլ հակաբորբոքային միացությունների զգալիորեն նվազեցման համար:
Դրանց կոնցենտրացիան նվազել է մոտ 45 տոկոսով, ինչը համեմատելի է դեքսամետազոնի եւ այլ ուժեղ հակաբորբոքային դեղերի ազդեցության հետ: COVID-19-ի ախտանիշները բուժելուց բացի, գիտնականներն առաջարկում են էքստրակտն օգտագործել թերապիայի եւ այլ հիվանդությունների շրջանակներում, որոնք ուղեկցվում են այսպես կոչված ցիտոկինային փոթորկի զարգացմամբ` մահացու իմունային պատասխան, որը ուղեկցվում է աննորմալ ուժեղ բորբոքային պատասխանով: