Հետքովիդային համախտանիշ. Ինչպե՞ս է այն արտահայտվում
Advertisement 1000 x 90

Հետքովիդային համախտանիշ. Ինչպե՞ս է այն արտահայտվում

ետքովիդային համախտանիշի երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը. թոքային հյուսվածքի ֆիբրոզը և երիկամային անբավարարությունից մինչև սրտամկանի բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, կոգնիտիվ խանգարումներ, հոգեկան խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրամադրության կտրուկ փոփոխությամբ և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թոքաբան Նունե Ազիզյանը:

«Բավականին հաճախ սկսել ենք հանդիպել հետքովիդային երկար տևող տարբեր ախտաբանական դրսևորումների, որոնք համակարգվել են որպես հետքովիդային համախտանիշ:

Երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը. թոքային հյուսվածքի ֆիբրոզը և երիկամային անբավարարությունից մինչև սրտամկանի բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, կոգնիտիվ խանգարումներ, հոգեկան խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրամադրության կտրուկ փոփոխությամբ և այլն։

Դրսևորումները շատ տարբեր են և տևողությունը նույնպես: Առավել հաճախ պացիենտները գանգատվում են համի/հոտի խանգարումներից կամ երկարատև կորստից: Մյուսները ունենում են կոգնիտիվ, այսինքն ուղեղային տարբեր պրոցեսների խանգարումներ, այդպիսիք ինչպիսիք են հիշողության խանգարումները, բառերի շփոթումը, կոնցենտրացիայի պակասը: Նաև հաճախակի հանդիպող ախտանշան է մկանների և հոդերի շրջաններում ցավերը:

Ախտանիշների առկայությունը, ինչպես նաև վերականգնման պրոցեսը խիստ անհատական է և չկա միասնական մոտեցում բոլոր պացիենտներին, ուստի վերականգնողական բուժումը կազմվում է անհատական», – գրել է մասնագետը:

med.news.am