Ի՞նչ օգուտ կարող է բերել կորոնավիրուսի դեմ ռեվակցինացիան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ օգուտ կարող է բերել կորոնավիրուսի դեմ ռեվակցինացիան

Կորոնավիրուսի դեմ ռեվակցինացիան՝ խթանող երրորդ չափաբաժնի ներարկումը, անհրաժեշտ է «դելտա» տարբերակի տարածման պայմաններում։ Նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet-ում, ցույց է տվել, որ պատվաստանյութի երրորդ չափաբաժնով պատվաստվածների մոտ հոսպիտալացման ռիսկը 93%-ով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու բաղադրիչները: Բարդությունների հավանականությունը խթանիչն ընդունելուց արդեն 7 օր հետո նվազում է 92%-ով, իսկ մահվան ռիսկը՝ 81%-ով։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ռեվակցինացիայի արդյունավետությունը գնահատելու համար Քլալիթի հետազոտական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի գիտնականները վերլուծել են 12 տարեկանից բարձր 728 300 մարդու տվյալները, ովքեր ստացել են Pfizer պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։ Հսկվող խմբի համար ընտրվել է եւս 728 300 մարդ, ովքեր ունեցել են նմանատիպ ժողովրդագրական եւ բժշկական ցուցանիշներ, նրանք բոլորը 2021 թվականի ձմռանը եւ գարնանը ստացել են պատվաստանյութի երկու բաղադրիչը:

Հետազոտության ընթացքում մասնակիցներին, պատվաստման կարգավիճակից կախված, վերաբաշխել են մի խմբից մյուսը: Նաեւ գիտնականները բազմաթիվ թեստեր եւ վերլուծություններ են անցկացրել՝ դեղամիջոցի արդյունավետությունը գնահատելիս սխալը բացառելու համար:

Արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի երրորդ չափաբաժնով պատվաստվածների մոտ բեկումնային վարակի դեպքում հոսպիտալացման ռիսկը 93%-ով ավելի ցածր է՝ համեմատած նրանց հետ, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու բաղադրիչները: Բարդությունների հավանականությունը խթանիչը ստանալուց արդեն 7 օր հետո նվազում է 92%-ով, իսկ մահվան հավանականությունը՝ 81%-ով։ Հատկապես կարեւոր է, որ ռեվակցինացիայի արդյունավետությունը կախված չի եղել սեռից, տարիքից, ուղեկցող հիվանդություններից եւ բոլորի համար նույնն է եղել։

med.news.am