Արագ վազք. արդյո՞ք այն բնորոշ է մարդուն
Advertisement 1000 x 90

Արագ վազք. արդյո՞ք այն բնորոշ է մարդուն

Երկար ժամանակ համարվում էր, որ վազորդները գրեթե անընդհատ էներգիա կարող են ծախսել մեկ անցած տարածության համար՝ անկախ արագությունից, ինչը թույլ է տալիս արագությունը հարմարեցնել խնդիրների հատուկ պահանջներին՝ նվազագույն էներգետիկ հետեւանքներով:

Սթենֆորդի համալսարանի հետազոտողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վազորդները նախընտրում են վազքի որոշակի արագություն, որը կախված չէ հեռավորությունից եւ համապատասխանում է էներգիայի ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակին: Աշխատանքը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Գիտնականների կարծիքով՝ այս երեւույթը կապված է մարդու էվոլյուցիայի հետ. հին ժամանակներում մարդիկ վազում էին ըստ անհրաժեշտության՝ հիմնականում փորձելով թաքնվել վտանգից։ Սակայն այս մարտավարությունը, ինչպես պարզվեց, դեռ ազդում է ժամանակակից մարդկանց վազելու առանձնահատկությունների վրա:

Հետազոտությանը մասնակցել է ընդհանուր 26 մարդ (10 կին եւ 16 տղամարդ), որոնք հիմնականում քոլեջի ուսանողներ էին՝ լավ ֆիզիկական վիճակում։ Փորձի շրջանակներում նրանք մարզվել են վազքուղու վրա։

Հետազոտողներն այնուհետեւ համեմատել են այդ տվյալներն ավելի քան 4600 մասնակիցների տվյալների հետ, ովքեր վազելիս դաստակներին ֆիթնես թրեքերներ են կրել: Մասնակիցներն ավելի քան 28 ժամվա ընթացքում ընդհանուր մոտ 37.000 վազքամրցույթ են իրականացրել:

Գիտնականները հայտարարել են, որ մեր ժամանակներում վազորդների նպատակները փոխվել են. այժմ մարդիկ ավելի հաճախ վազում են նիհարելու համար, իսկ դա ավելի մեծ արագություն է պահանջում:

Այս կապակցությամբ հետազոտողները խորհուրդ են տալիս ակտիվ երաժշտություն լսել եւ նախընտրել խմբակային վազքը, երբ վազորդներից մեկը գիտակցաբար մեծ արագությամբ վազք է ընտրում:

news.am