Ուղեղի համար վտանգավոր 10 սովորություն, որոնցից պետք է անհապաղ ազատվել
Advertisement 1000 x 90

Ուղեղի համար վտանգավոր 10 սովորություն, որոնցից պետք է անհապաղ ազատվել

Xohanoc.am-ն առանձնացրել է այդ սովորություններից ամենավնասակար տասնյակը, ինչը և ստրոև ներկայացնում ենք Ձեզ։

  1. Նախաճաշի բացակայություն

Մենք պարբերաբար լսում ենք, որ նախաճաշը օրվա ամենակարևոր ճաշն է, սակայն մարդկանց մեծամասնությունը մոռանում է այդ մասին։ Ամբողջ գիշեր առանց սնունդի անցկացնելու և չնախաճաշելու հետևանքով ուղեղը չի ստանում անհրաժեշտ սննդարար նյութերը. երկար տարիների ընթացքում այս սովորությունը կարող է բերել ուղեղի դեգեներացիայի։

  1. Վատ քուն

Երկար ժամանակ անքնությամբ տառապելու արդյունքում արագանում է ուղեղի բջիջների մահվան գործընթացը։ Քունն ապահովում է օրգանիզմի պատշաճ հանգիստը և վերականգնում է այն սթրեսից հետո։ Այդ իսկ պատճառով լավ քունը պետք է մշտապես առաջնային լինի Ձեզ համար։

  1. Մեծ քանակով շաքարի օգտագործում

Ցավոք սրտի, մեր օգտագործած բոլոր մթերքներն ու ըմպելիքները շաքար են պարունակում։ Իսկ շաքարի մեծ չափաբաժինների օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի՝ օգտակար նյութերը յուրացնելու ֆունկցիայի վատթարացմանը։ Այս ամենը բերում է ուղեղի հյուծվելուն և պարարտ հող է ստեղծում ուղեղի հիվանդությունների զարգացման համար։

  1. Չափից շատ ուտելը

Չափից շատ ուտելը բերում է գիրացման, փորի ուռելուն , ինչպես նաև նվազեցնում է մտավոր ունակությունները և խթանում ուղեղի շնչերակների քարացմանը։

  1. Ծխելը

Սա ուղեղի համար ամենավնասակար սովորություններից մեկն է. այն բերում է ուղեղի չորացման, խթանում զանազան հիվանդությունների զարգացմանը։

  1. Գլուխը ծածկելը քնի ժամանակ

Կարող է տարօրինակ հնչել, բայց այս սովորությունը նվազեցնում է թթվածնի ընդունումը քնած ժամանակ։ Բացի այդ՝ կա նաև ածխաթթու գազի մեծ չափաբաժին ներշնչելու մեծ հավանականություն։

  1. Աղտոտված օդ

Ուղեղին մեծ քանակությամբ թթվածին է հարկավոր ճիշտ կենսագործունեություն ապահովելու համար։ Աղտոտված օդի ընդունումը նվազեցնում է թթվածնի քանակը ուղեղում, ինչը բերում է ուղեղի ֆունկցիոնալության անկմանը։

Ամբողջությամբ՝ xohanoc.am