10 փաստ Շվեյցարիայի մասին, որ դու չգիտեիր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 փաստ Շվեյցարիայի մասին, որ դու չգիտեիր

Շվեյցարիայում կա 1,500 լիճ: Դա նշանակում է, որ այս երկրում ուր էլ որ գնաս, քեզանից ամենաշատը 16 կմ հեռավորության վրա ջուր կա:

Շվեյցարիայի տարածքի մոտ 70%-ը լեռներ են: Դրանցից 208-ի բարձրությունը գերազանցում է ծովի մակարդակից 3,000 մետրը, իսկ 24 լեռներ անցնում են 4,000 մետրի սահմանը:

Շվեյցարիայում էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը ստանում են հիդրոէլեկտրակայաններից:

Նեսթլեն համարվում է Շվեյցարիայի ամենամեծ ընկերությունը: Այն հիմնադրվել է 1866թ.՝ գերմանացի փախստականի կողմից: Ներկայումս Նեսթլեն աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրող կոնցեռնն է:

Շվեյցարական օդուժը գործում է միայն աշխատանքային ժամերին: Խնդրվում է՝ երեկոյան 6-ից հետո մինչ առավոտյան 8-ը Շվեյցարիայի վրա չհարձակվել 🙂

Շվեյցարական օրենքն արգելում է պահել մեկ ծովախոզուկ: Նրանք պիտի լինեն մինիմում երկուսը: Այսպիսով շվեյցարական ծովախոզուկները երբեք չեն լսում Արմենչիկի «Մենակ եմ, տխուր եմ» երգը:

Շվեյցարիայում տարեկան մոտ 100 տոննա կանեփ է սպառվում: Մարիխուանայի սպառման ցուցանիշներով Շվեյցարիան աշխարհում առաջատարներից է:

Շվեյցարիայում պաշտոնապես գործում է «Anti Powerpoint» կուսակցությունը: Կուսակցության անդամները պայքարում են powerpoint-ով ստեղծված ձանձրալի պրեզենտացիաների դեմ՝ փորձելով դրանք ավելի հետաքրքիր ու բնական դարձնել: Կարծում եմ, արդեն հասկացաք, թե նրանք ինչ են ծխում 🙂

Լեգենդար Ջեյմս Բոնդի մայրը շվեյցարացի էր:

«Քացախով գուլպաները» համարվում են Շվեյցարիայում ամենատարածված ջերմիջեցնող միջոցը:

Եվ վերջում՝ 1 բոնուս-փաստ: Շվեյցարիայում գործում է աղբի վերամշակման բավականին բարդ և խիստ կանոնակարգ: Շվեյցարացիները ինքնուրույն խանութներ են վերադարձնում դատարկ ապակե և պլաստիկե տարաները, ինչպես նաև՝ հին ու դատարկ մարտկոցները: Շաբաթական մեկ օր «թուղթ հանձնելու» օր է: Լավ ծալված և կապված թղթերը հարկավոր է թողնել փողոցում՝ համապատասխան վայրում, սակայն պետք է ուշադիր լինել, քանի որ թղթի և ստվարաթղթի օրերը տարբեր են: Ինչպես նաև առանձին օր պետք է հանձնել կենցաղային աղբը, իսկ այգեգործական կամ թե շինարարական աղբի համար գործում են այլ օրեր: Իսկ դուք ալարում եք անգամ աղբը մոտեցնել 30 մետր հեռավորությամբ գտնվող աղբամանին: Երևի նաև սա է պատճառը, որ մենք «Շվեյցարիայում» չենք ապրում:

pahooo.blogspot.am