Ինչ խնդիրների կարող է հանգեցնել գլխացավը ցավազրկող դեղորայքով մեղմելու սովորությունը
Advertisement 1000 x 90

Ինչ խնդիրների կարող է հանգեցնել գլխացավը ցավազրկող դեղորայքով մեղմելու սովորությունը

Գլխացավերի դեպքում կանոնավոր ցավազրկող դեղամիջոցներ ընդունելը կարող է հանգեցնել ընկալիչների արգելափակման, ինչի հետևանքով դեղերը թերապևտիկ ազդեցություն չեն ունենա և որևէ պահի պարզապես կդադարեն օգնել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Նատալյա Շինդրյաևան։

«Չի կարելի մոռանալ դեղորայքի չարաշահման դեպքում հնարավոր տոքսիկ ազդեցության և ընդհուպ մինչև օրգանների ու համակարգերի ախտահարման մասին», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ գլխացավն արդյունավետ կերպով բուժելու համար հարկավոր է ներգործել դրա պատճառի վրա։ Օրինակ՝ մկանային լարվածության հետևանքով ի հայտ եկող ցավի դեպքում կօգնի մկանների տոնուսի կարգավորումը, իսկ այս հարցում արդյունավետ են ասեղնաբուժությունը, մերսումն ու ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցերը։

Միգրենի դեպքում հարկավոր են հատուկ դեղամիջոցներ նոպաները կանխելու և ցավը մեղմելու համար, իսկ երկրորդային գլխացավի դեպքում պետք է վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու կանխել հիպերտոնիկ կրիզը։

tert.am