Պասիվ ծխելն այդքան էլ վնաս չէ՞
Advertisement 1000 x 90

Պասիվ ծխելն այդքան էլ վնաս չէ՞

Slate ամերիկյան հրատարակությունում լույս է տեսել հոդված այն մասին, որ պասիվ ծխելը այնքան էլ վնաս չէ օրգանիզմին, և հասարակական վայրերում ծխելու արգելքը պետք է թուլացնել: Նյութի հեղինակը հղում անելով խոշոր հետազոտությունների արդյունքում ամրագրված արդյունքներին, բազմիցս տարածել է այդ լուրը սոցցանցերում: Սակայն «Медуза»-ն  կփորձի բացատրել, թե ինչու պետք չէ շտապել պասիվ ծխելու վնասակարությունը ժխտողների տեսակետը պաշտպանելու հարցում:

Slate-ում տպված նյութի հեղինակ Ջեյկոբ Գրիերը, վկայակոչելով փորձերի արդյունքերը հարց է բարձրացնում, եթե արգելքը անհրաժեշտություն է, ապա ո՞ւր են դրական արդյունքները: Չկան:

Ուսումնասիրելով հոդվածը, «Медуза»-ն բացթողումներ է արձանագրել:

Մեջբերում. պասիվ ծխելն այդքան վնասակար չէ:

Մի բան այն չէ. դա լուրջ վտանգ է: Վելի խորը ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնուամենայնիվ, պասիվ ծխելը ազդում է սիրտ-անոթային հիվանդությունների վրա և այլն: Մեծ ռիսկի են ենթարկվում հղիները: Այնպես որ հակառակը ապացուցող փորձերն ավելի շատ են:

Մեջբերում. առավել նոր և որակյալ հետազոտություններից պարզ է դարձել, որ որևէ արգելք չի նպաստել իֆարկտի կամ այլ խնդիրների նվազեցմանը:

Մի բան այն չէ. Անկախ գիտնականների ԿՈԿՐԱՆ միությունը, 2016-ին եզրակացրել է, որ հակառակը, հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներն ու արգելքները ավելի են նվազեցրել ինֆարկտի և նման հիվանդությունների թիվը: Հոդվածագրի նշած հետազոտությունները ԿՈԿՐԱՆ-ի պես միություններում անվանում են cherry picking հետազոտություններ, որոնք, ցավոք, ավելի շատ բիզնես շահ են հետապնդում…

Մեջբերում. Անգլիան, որն առաջինը արգելեց ծխախոտը հասարակական վայրերում ընդամենը 2 տոկոս նվազում է արձանագրել:

Մի բան այն չէ. 2.4 տոկոսը դա 1200 ինֆարկտից խուսափելու թիվն է՝ Անգլիայում: Ո՞վ կասի, որ դա քիչ է…

meduza.io

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը