Այլապես` մենք չբեր ենք, դուրս ընգած ենք, տանը մնացած ենք․ ֆեմինիստների քայլերթը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Այլապես` մենք չբեր ենք, դուրս ընգած ենք, տանը մնացած ենք․ ֆեմինիստների քայլերթը. hraparak.am

«Հայ կինը պետք է տղա ունենա, պետք է ունենա ամուսին, պետք է ընտանիքի մասին հոգ տանի, ճրագը՝ վառ, թոնիրը՝ տաք, ու ստացվում է, որ մենք կամ նախապատրաստվում ենք ընտանիք ունենալուն, կամ ընտանիքի հոգս ենք տանում, կամ տառապում ենք, եթե չունենք կամ կորցրել ենք։ Այլապես` մենք չբեր ենք, դուրս ընգած ենք, տանը մնացած ենք»․-այս խոսքերը հնչում էին Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ։

Ծաղիկների, նվերների փոխարեն կաթսայի կափարիչներ, գդալ, շերեփ և սուրճի բաժակներ վերցրած անձինք այսօր Մարտի 8-ի կապակցությամբ քայլերթ իրականացրեցին, բայց սենտիմենտալ շնորհավորանքների փոխարեն մարդկանց «ավետում էին», որ այսօր ոչ թե «պետականորեն ամրակցված հիմարությունների» տոն է, այլ կանանց սոլիդարության, ինքնակազմակերպման և դիմադրության օր է։

Ֆեմինիստներն ու նրանց հայացքները կիսող անձինք նախ հավաքվեցին Հանրապետության հրապարակում, սուրճ խմեցին, իրար բաժակները նայեցին, մի պահ նրանց ձայները խլացրեցին շատրվաններից այն կողմ ծաղիկներ բաժանող ավտոբուսն ու դրա շուրջ հավաքված մարդիկ։ Հետաքրքրական էր, որ իրենց ձայնի իրավունքի համար պայքարող և այսօր ցույց իրականացնող անձանցից և ոչ մեկը չցանկացավ զրուցել լրագրողների հետ, մեզ հորդորեցին իրենց գաղափարներին ծանոթանալ բուկլետներից, որոնք բաժանվում էին նաև անցորդներին։

Քայլերթի մեկնարկից առաջ նախ հիշեցին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ՀԿ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, ով անցյալ տարի Հրապարակի շատրվանի մեջ նստելու պատճառով ձերբակալվել էր։ Քայլերթի առաջին «կանգառը» Երևանի Խաչքարերի պուրակն էր։

«Այսօրվա քաղաքական իրադրության պայմաններում, Հայաստանում ռազմականացվում է ամեն ինչ։ Միլիտարիզացիան և անվտանգայնացումը վաղուց դուրս են եկել իրենց ակներև սահամաններից ու ստիպողաբար մտել են մեր առօրյա կյանքի մեջ։ Երևանում ամեն օր կարելի է տեսնել ազգ-բանակ պաստառներ, «կամուֆլյաժով» զինվորների նկարներ շենքերի պատերին, երաժշտական հոլովակներ զինվորների անպատճառ մասնակցությամբ։ Այժմ նույնիսկ կարելի է «Հզոր Հայաստան» անվամբ շոկոլադ գնել, իսկ որոշ ստուդիաներ երեխաների համար զինվորական նկարահանումներ են իրականացնում։ Հայաստանը վերածվել է ազգ-բանակի, որտեղ էլ ավելի են շեշտադրվում տղամարդու և կնոջ անհավասար դիրքերն ու քաղաքական նպատակով արտադրվող ու վերարտադրվող գենդերային վերաբաշխումները։ Այսպես ազգ-բանակ խոսույթի իմպերատիվը ենթադրում է պետության անվտանգայնացումն ապահովող տղամարդ-զինվորների գոյություն, որտեղ կնոջ կցորդ առաքելությունը կայանում է տղամարդու համար նուրբ, գեղեցիկ ու քնքուշ լինելը և ազգին նոր տղա զինվոր բերող վերարտադրողական մեքենա ծառայելը։ Մարտի 8-ը դարձել է այս կոնցեպտն ամրապնդող ամենաաշխատող գործիքներից մեկը, ինչպես այլ դեպքերում, այստեղ նույնպես հայրիշխանական համակարգը յուրացրել է կանանց միջազգային տոնն ու խեղաթյուրել պատմությունը, տոնն իր նպատականերին ծառայեցնելու համար։ Այն կանայք, ովքեր դեմ են արտահայտվում երկրի շարունակական միլիտարիզացիային վերածվում են ազգի թշնամիների»․- կարդաց ֆեմինիստներից մեկը։

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր