Նույնիսկ, եթե ճիշտ ենք սնվում և պարբերաբար ֆիզիկական ակտիվություն դրսևորում, օրգանիզմում տոքսիններ են կուտակվում։ Steptoheaklth.ru կայքը գրում է, որ դա վնասակար է առողջության համար։ Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ, որ օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով։
Մշտական հոգնածություն
Երբ օրգանիզմը փորձում է ազատվել տոքսիններից, մենք հոգնածություն ենք զգում, նույնիսկ, եթե 8 ժամ կամ ավելի ենք քնում։ Հոգնածություն, կենտրոնանալու դժվարություններ, ալարկոտություն… սրանք այն նշաններն են, որոնք վկայում են օրգանիզմում տոքսինների կուտակման մասին։
Քաշի մշտական ավելացում
Նիհարելն այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ, եթե հետևում ենք առողջ սննդի կանոններին և պարբերաբար ֆիզիկական վարժություններ անում։ Եթե անկախ այս ամենից՝ քաշը շարունակում է ավելանալ, հնարավոր է՝ խնդիրը հորմոնալ հավասարակշռությունն է։ Ավելորդ քաշը կարող է կապված լինել բազմաթիվ գործոնների հետ, այդ թվում՝ մեծ քանակով տոքսինների։
Փորկապություն
Աղիների միջոցով տոքսինները դուրս են գալիս օրգանիզմից։ Փորկապությունն օրգանիզմի ինտոքսիկացիայի նշան է։ Այն կարող է բացասաբար ազդել որովայնի առողջության վրա, բորբոքում և սննդարար նյութերի յուրացման դժվարություններ առաջացնել։
Խնդիրներ մաշկի հետ
Մաշկի վրա ամենաարագն են արտացոլվում արյան և օրգանիզմի ընդհանուր վիճակը։ Ակնեի, ցանի ալերգիկ ռեակցիաների առաջացումը կարող է նշանակել, որ օրգանիզմում չափազանց շատ տոքսիններ են կուտակվել։ Մաշկի վրա կարող են նաև մուգ շրջանակներ հայտնվել։
Մարմնի բարձր ջերմաստիճան
Այս նշանը հաճախ կապված է լյարդի ինտոքսիկացիայի հետ։ Դա մեծ քանակով քրտնարտադրության է հանգեցնում, քանի որ օրգանիզմը մաշկի միջոցով փորձում է դուրս բերել տոքսինները։
Մշտական գլխացավ
Տոքսինները բացասաբար են ազդում նաև նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով բացասական ռեակցիաներ, այդ թվում՝ անդադար գլխացավեր։
Ճարպ որովայնի հատվածում
Օրգանիզմից տոքսինների դուրսբերումը նպաստում է քաշի նվազեցմանը։ Հակառակ դեպքում դրանք կարող են կուտակվել որովայնի հատվածում։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ տոքսիններն ազդում են արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի վրա, ինչպես նաև մեծացնում կուտակված ճարպերը որովայնի հատվածում։
Տհաճ հոտ բերանից
Եթե հետևում եք հիգիենայի կանոններին, բայց բերանից տհաճ հոտը չի անցնում, սա կարող է վկայել նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների և տոքսինների կուտակման մասին։ Տոքսինները փոխում են աղեստամոքսային տրակտի վիճակը և նպաստում բակտերիաների կուտակմանը բերանի հատվածում, ատամների և լնդերի վրա։ Տոքսինների ավելորդ քանակի հետևանքով լեզուն ծածկվում է դեղնավուն փառով, որը տհաճ հոտ է առաջացնում։
Քարեր լեղապարկում
Լեղապարկում քարերի առաջացումը կարող է կապված լինել այդ օրգանում տոքսինների կուտակման հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը