«Խենթանոցը պոզով-պոչով չի լինում». Արման Մուսինյան
Advertisement 1000 x 90

«Խենթանոցը պոզով-պոչով չի լինում». Արման Մուսինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեր-Պետրոսյանի քննադատները 2 մեծ պրոբլեմ ունեն:

1. Եթե ես վստահ եմ իմ ասածների ճշմարտացիության և օպոնենտիս սխալականության վրա, ապա ես առաջին շահագրգիռ անձն եմ, որ օպոնենտիս խոսքերը, որևէ ձևով չխեղաթյուրվեն: Խեղաթյուրողներին առաջինը ես պիտի գամեմ սյունին: Բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը: Տեր-Պետրոսյանի քննադատները մեկը-մեկի հետևից խեղաթյուրում են նրա խոսքերը: Միակ եզրահանգումը, որ կարող է բխել սրանից (թողնենք հարցի բարոյական կողմը), որ այդ մարդիկ արգումենտ չունեն՝ հետևաբար գտնվում են ճշմարտության հակառակ ճամբարում:

2. Ամենից հաճախ հնչողը դարձել է թեզը, թե – ՛՛ինչպես մենք գնանք փոխզիջման, եթե Ադրբեջանը նման վարքագիծ ու հռետորաբանություն է դրսևորում՛՛: Մի կողմ թողնենք, որ բանակցային գործընթացի մասնակցության առումով այս թեզը վիճելի է: Դա էլ հեչ: Բայց ինչ է ստացվում, որ այս բոլոր մարդիկ Հայաստանի ճակատագրին առնչվող հարցում առաջնորդվում են, ոչ թե այն դրույթով, թե ինչպիսի վարքագիծն է համապատասխանում Հայաստանի շահերին, այլ առաջարկում են մի վարքագիծ, որի հիմքում և որի շարժիչ ուժը Ալիևի ու Ադրբեջանի գործողություններն են: Քանի որ Ալիևն էսպես, ուրեմն մենք էլ էսպես: Այսինքն՝ նման ճակատագրական հարցում մեր քայլերի որոշման, մեր մոտեցումների ձևավորման բանալին հանձնում են Ալիևի ձեռքը:

Տեր-Պետրոսյանի քննադատներն իրենք էլ չեն նկատում, թե ինչպես են մատնում՝ Ղարաբաղի հարցը ՉԼՈՒԾԵԼՈՒ իրենց ցանկությունը: Եթե մարդ մի հարց ուզում է լուծել, նա ամեն ինչ անում է որոշման բանալիները ձեռքում պահելու և թքած ունի հակառակորդի վարքագծի վրա կամ ամեն կերպ հաղթահարում է այն: Իսկ եթե չի ուզում լուծել, իր այդ որոշումը (իհարկե շղարշված՝ հարցը լուծելու պատրաստակամությամբ) պատճառաբանում է դիմացինով ու բանալին էլ հանձնում նրան: Հիմա մեր քաղաաքական դաշտի 99 տոկոսի դեպքում այդպես է: Բոլորի դիրքորոշումներն, ըստ էության ձևավորել է Ալիևը: Ալիևի վարքով են պայմանավորված նրանց մոտեցումները Արցախյան հակամարտության լուծման հարցում:

3. Իրականում Տեր-Պետրոսյանի քննադատներին խելագարեցնում է հասարակության հետ նրա կոմունիկացիան բանականության ու ողջախոհության հենքի վրա: Որովհետև մեկ ելույթը ջուրն է գցում նրանց ամիսների կամ տարիների աշխատանքը:

Խենթանոցը պոզով-պոչով չի լինում:

Հ.Գ. Տեր-Պետրոսյանի քննադատ ասելով նկատի չունեմ քաղաքացիներին, այլ հանրային որևէ դերակատարություն ստանձնած անհատներին, խմբերին, քաղքական ուժերին»:



Նման նյութեր