Կցանկանամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կցանկանամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին. life.panorama.am

«Շանթ» հեռուստաընկերության  «X-Factor» նախագծի շուրջ քննադատությունները չեն դադարում: Այս նախագծի ցուցադրությունից ի վեր անընդհատ կարծիքներ են տարածվում, թե այստեղ ստեղծված է անհավասար մրցակցություն, ժյուրիի անդամները արժանի մասնակիցներին դուրս են թողնում՝ փոխարենը տեղ տալիս ավելի թույլերն: Նախորդ շաբաթ էլ հերթական գալահամերգի ժամանակ նախագծից դուրս մնաց Շուշանիկ Արևշատյանի խմբում գործող Դավիթ Չախալյանը: Վերջինս լքեց նախագիծը քվերակության արդյունքում, սակայն շատերի կարծիքով, եթե այդ օրը ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանը չբացակայեր համերգից, ապա Դավիթի կշարունակեր պայքարը:

Քննդատություններն այսօր նոր թափ են ստացել համացանցում հայտնված հրապարակումից հետո, ըստ որի «X-Factor»-ը կարող է համարվել ամենաչստացված նախագիծը, քանի որ այստեղ միայն ծանոթ-բարեկամ ունեցողը կարող է հաղթել, իսկ ժյուրին նախագծի միջոցով սեփական վարկանիշով է զբաղվում:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Շուշանիկ Արևշատյանի հետ: Մեզ հետ զրույցում նախագծի ժյուրիի անդամը նախ նշեց.

«Պետք է մի բան ընդունել՝ սա միջազգային նախագիծ է, որի օրենքները մշակվել են հենց «X-Factor»-ի հայրենիքում՝ Լոնդոնում: Մենք այդ օրենքներն ու կանոնները փոխելու իրավասությունը չունենք: Բոլոր երկրներում, որտեղ կա «X-Factor»-ը, միևնույն կանոններն են գործում: Ավելին ասեմ՝ ամեն մանրուք նախագծի իրականացման օրվանից սկսած մինչև վերջին քայլերը ուղարկվում են Լոնդոն և իրենք շատ հետևողական կերպով հետևում են ամեն ինչին՝ ընդհուպ մինչև ժյուրիի պահելաձևին: Նաև մի բան պետք է ընդունել, որ «X-Factor»-ը վոկալային մրցույթ է, մենք փորձում ենք մեր հանրության մեջ գտնել ձայներ: Միաժամանակ, այս նախագիծը նմանատիպ այլ նախագծերից տարբերվում է նրանով, որ այստեղ շարունակում են երգել ու հաղթում են նրանք, ում սիրում է հանդիսատեսը: Այսինքն՝ ժյուրին գտնում է այդ X-երին, իսկ հանդիսատեսը ընտրում է իր համար լավագույնին»:

Անդրադառնալով Դավիթ Չախալյանի՝ նախագիծը լքելուն ու դրա հնարավոր անարդարացիությանը՝ մեր զրուցակիցը պատասխանեց.

«Իրականում կրկին Լոնդոնի գրասենյակի պահանջով՝ քվեարկության արդյունքները ոչ մեկ իրավունք չունի տեսնել ու դա չի կարող «Շանթ»-ը կանոնակարգել, քանի որ նա օպերատոր չէ, սակայն, ստեղծված քննադատությունների մեծ ալիքից ելնելով, ինքս էլ մեծ ափսոսանք զգալով, խնդրեցի «Շանթ» Հ/Ը տնօրինությանը, որպեսզի ընդառաջի ինձ ու ցույց տա քվերկության տվյալները: Արդյունքում իմ աչքերով տեսա, որ Դավիթին ուղղված ձայների քանակն իսկապես ամենաքիչն էր: «Շանթ» Հ/Ը չունի այն ռեսուրսները, որ ձայներ լցնի, կամ հաշվարկներ անի: Ցավով եմ նշում, որ ինձ էլ անծանոթները կարող են մոտենալ ու ասել, որ Դավիթը շատ լավն էր, իսկ իմ հարցին, թե քվեարկե՞լ են արդյոք նրա օգտին, պատասխանում են՝ ոչ: Իսկապես ցավալի է, որ մարդիկ դեռ չեն կարողանում հասկանալ քվերակության կարևորությունը: Սիրելը քիչ է՝ պետք է քվեարկել: Իհարկե, ես էլ համաձայն չեմ Դավիթի դուրս գալու հետ, բայց ստացվեց այնպես, որ նրա բախտը ուղղակի չբերեց նաև նրանով, որ Գարիկը այդ օրը շատ կարևոր պատճառով չկարողացավ ներկա լինել: Միաժամանակ, պետք է ընդունել նաև այն, որ Դավիթն արդեն հայտնի է, այդ արմավիրցի տղան արդեն ունի սեր, ճանաչում, երկրպագուներ, հրավերներ անգամ դրսից: Եթե հիշենք մեր երկրում այս նախագծի պատմությունը, ապա կնկատենք, որ հաղթողների անուններն անգամ չենք հիշում, իսկ նրանք, ովքեր դուրս ենք մնացել գալահամերգներից, այսօր դահլիճներ են լցնում: Այս նախագիծը նման է սերիալների, «Կիսաբաց լուսամուտին». մասնակիցները իրենց կյանքի պատմությունն են ցույց տալիս, թե ինչով են զբաղված, ինչ մամա ու պապա ունեն: Արդյունքում մյուս մասնակիցները կերպարներ ստեղծեցին իրենց պատմություններով հանդիսատեսի շրջանում, բայց մենք չցանկացանք Դավիթի ընտանիքի ու կյանքի մասին խոսենք, մենք ուզում էինք Դավիթի ձայնով մարդկանց սիրտը գրավել, ոչ թե կյանքի պատմությամբ: Հաղթողներին կարող են իրենց բարեկամները, ընկերները շատ-շատ քվերակեն ու քանակ ունենան, բայց ընթացքում դուրս մնացած մասնակիցներին քվեարկած մասան իսկապես նրա տաղանդը գնահատողներն են, գուցե նրանք քիչ են, բայց կան ու ռեալ են: Այսօր, օրինակ, «X-Factor»-ը չաղթած Սրբուհի Սարգսյանի համերգին նրա երկրպագուներն են գալիս, ոչ թե մորքուրի-հորքուրի տղու բարեկամները: Պետք չէ տրագիկ ընդունել մասնակիցների դուրս մնալը»:

Խոսելով տարածված կարծիքների մասին, թե այս նախագծի շրջանակում ժյուրիի անդամները անաչառ չեն, նրանք կարող են ծաղրել գյուղից եկած մասնակիցներին և շոուի համար ամեն քայլի դիմեն, Շուշանիկ Արևշատյանը նշեց.

«Այնքան, ինչքան մենք ենք հարգալից մասնակիցների նկատմամբ, չի կարող ամեն մեկը պատկերացնել: Մենք ոչ մեկին ոչ կոպտում ենք, ոչ վիրավորում, ոչ մի նման բան: Ինչ վերաբերվում է դեռ լսումների փուլի ժամանակ, երբ այն տղայի հետ բարձրացանք բեմ ու պարեցինք, դա արեցինք միայն նրա համար, որ իր բարդույթավորված վիճակից դուրս գա: Եթե սա համարվում է ծաղրանք, ուրեմն կցանակնամ, որ մարդիկ պարապ չլինեն, այլ հասկանան, թե էս հայ երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում և ո՞ր ոլորտն է դա անում: Սա նախագիծ է ընդամենը, անհարմար է, ավելի զուսպ եղեք: Մի մոռացեք՝ սա քաղաքական, իրավաբանական դաշտ չէ, սա շոու բիզնես է: Վստահ եմ, եթե ժյուրին տխուր դեմքերով ու գրական, ոսկեղենիկ հայերենով խոսեր այնպես, ինչպես Ազգային ժողովում, ապա մեզ ոչ մեկ չէր նայի ու ոչ մեկին հետաքրքիր չէր լինի»:



Նման նյութեր